Արծվաշենցիները չեն կորցնում իրենց հողը ստանալու հույսը. օգոստոսի 8-ը Արծվաշենի գրավման օրն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արծվաշենի գրավումից 21 տարի անց արծվաշենցիները չեն կորցնում իրենց հույսը և սպասում են խաղաղության ժամին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը նշեց, որ հայկական Արծվաշենը միշտ եղել է օտարների ուշադրության կենտրոնում, և շատերն են ցանկացել գրավել այն։ «21 տարի առաջ եղավ այն, ինչն անխուսափելի էր։ Ղարաբաղյան պայքարում զոհեցինք փոքր Արծվաշենը: 3000 արծվաշենցիները չէին կարող պայքարել 7 միլիոն ադրբեջանցիների դեմ: Թեև Արծվաշենը փաստացի գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ, բայց իրավաբանորեն այն մերն է»,- նշում է համայնքի ղեկավարը։ Նրա խոսքով՝ Արծվաշենն այսօր ապրում է՝ սպասելով խաղաղության դաշինքի, որն է կորոշի գյուղի ճակատագիրը։

Խոսելով արծվաշենցիներին հատկացված պետական օժանդակության մասին՝ Խեչոյանը նշեց, որ կառավարության որոշմամբ՝ Արծվաշենի համայնքը գործում է չորս հոգանոց աշխատակազմով եւ 100 տոկոս ֆինանսավորմամբ: «Արծվաշենցիների հիմնական մասը այժմ բնակվում է Ճամբարակում։ Այն տները, որտեղ ապաստանեցին արծվաշենցիները, 3-րդ և 4-րդ կարգի վթարային են։ Սակայն պետությունը ամեն կերպ փորձում է օժանդակել համայնքին, առանց տոկոսադրույքների վարկեր է տրամադրում։ Մենք չենք բողոքում, քանի որ հասկանում ենք, որ միայն պետության հովանավորությամբ չեն լուծվի բազում հարցերը»,- ասաց Խեչոյանը։

Արծվաշենըգյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզի արևելյան մասում: 1992 թվականի օգոստոսի 8-ից օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից և մինչ այսօր գտնվում է օկուպացված վիճակում: Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների թիվը ներկայում կազմում է 719, որոնցից 664 ընտանիքներ բնակություն են հաստատել Գեղարքունիքի մարզի բնակավայրերում և 55 ընտանիքներ այլ մարզերի բնակավայրերում:

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում