Աշխարհի հեղինակավոր ամսագրերի լուսանկարիչ Ջորդի Ադրիան դասընթաց կվարի հայ պատանիների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ իսպանացի լուսանկարիչ Ջորդի Ադրիան հուլիսի 31-ին կվարի երեքշաբաթյա դիմանկարային լուսանկարչության դասընթաց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Թումո»-ի հաղորդակցության բաժնի պատասխանատու Արամ Գյումիշյանը նշեց,որ դասընթացին մասնակից մոտ 20 պատանիներ հնարավորություն կունենան ծանոթանալ դիմանկար լուսանկարելու տարբեր եղանակներին:«Այս դասընթացը, ի տարբերություն նախորդների, այլ ուղղվածություն կունենա եւ հիմնված կլինի դիմանկարի վրա»,- պատմեց նա:

Գյումիշյանի խոսքով` Ադրիան առաջին անգամ է լինելու Հայաստանում, շատ տպավորված է «Թումո» կենտրոնի այս նախագծով եւ մեծ պատրաստակամությամբ է համաձայնել վարել դասընթացը: Կենտրոնի կողմից աշակերտների համար շարունակաբար նախաձեռնվող տարբեր ոլորտների առաջատար մասնագետների մասնակցությամբ դասընթացների շարքերը հնարավորություն է պատանիների համար ոչ միայն հմտությունների զարգացման, այլեւ` մշակութային համագործակցության համար:

«Թումո»-ի պատանիները դասընթացի շրջանակում կուսումնասիրեն լույսի տարբեր աղբյուրները, որ հասանելի են ստուդիայից, լուսարձակներից, ցերեկային լույսից, և թե ինչպես կիրառել դրանք տարբեր դիմանկարներ ստանալու համար:Այդ դասընթացը կսովորեցնի ճիշտ ընկալել տեսախցիկի պարամետրերը, որոշակի առանձնահատկությունները եւ դրանց օգտագործումը: Պատանիները կտիրապետեն նաեւ վերջնական խմբագրումներ կատարելու եւ Photoshop ծրագրի օգնությամբ դիմանկարներ հղկելու հմտություններին:

Ջորդի Ադրիան Լոնդոնում աշխատող լուսանկարիչ է, ով սկսել է իր գործունեությունը որպես ֆոտոլրագրող իր հայրենի Իսպանիայում: 1996 թվականին նա տեղափոխվել է Լոնդոն՝ իսպանական El Paվs, El Mundo, ABC, El Periցdico թերթերի համար թղթակից աշխատելու համար, ինչպես նաև Marie Claire Spain և Vogue Spain ամսագրերի համար: Ավարտելով Վեսթմինսթեր համալսարանի Կինոյի եւ հեռուստատեսային արտադրության բաժինը՝ Ջորդին իր գործունեությունը նոր ուղղությամբ տարել է դեպի գովազդային լուսանկարչության ոլորտ, որտեղ նա բացահայտում է նոր և լիովին այլ մոտեցումներ լուսանկարի լուսավորության եւ ընկալման հարցում:

Հայերեն

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը