Մարկ Սաղաթելյանն անգիտակից վիճակում է. ընկերներն ու հարազատները «Նաիրի» բժշկական կենտրոնում են
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի հաղորդավոր, շոումեն Մարկ Սաղաթելյանն ագիտակից վիճակում է: Անգամ հարազատները սպասում են իրավիճակի հետ կապված որեւէ տեղաշարժի: Ինչպես «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Մարկի ընկերները, շոու բիզնեսի ներկայացուցիչները հիվանդանոցի հարակից տարածքում են: Հարազատները չեն ցանկանում, որ բժիշկները լրատվամիջոցներին տեղեկություն հաղորդեն Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակի մասին: Ընկերների շրջանում լրատվամիջոցներում հայտնված ապատեղեկատվությունը Սաղաթելյանի մահվան մասին վրդովմունք է առաջացրել, նրանք դա անբարեխիղճ աշխատաոճ են որակում:
Մարկ Սաղաթելյանը հուլիսի 30-ին սուր լեյկոզ ախտորոշմամբ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:Հիվանդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Սաղաթելյանի առողջական վիճակը կայունացել էր2012 թվականի հունիսի 22-ի ավտովթարից հետո: Նա Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում վթարի էր ենթարկվել պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ:Երկու հիվանդի մոտ առկա էին գլխուղեղի ցնցում, ողնաշարի պարանոցային շրջանի մի քանի ողի, կոնքոսկրի բարդ կոտրվածքներ եւ տրավմատիկ շոկ: Ատովթարի ենթարկված Մարկ Սաղաթելյանը 2012 թվականին հունիսի 23-ին բարեհաջող վիրահատվել էր Թիվ մեկ համալսարանական կլինիկայում: