Շախմատային մրցաշարից ծնունդ առած ընկերության պատմություն. «SHARM Pictures»-ի նոր քայլը` ձիով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատային հաջողությունները ոգեշնչում են նաև ստեղծագործողներին. այս տարվա հոկտեմբերին պատրաստ կլինի գեղարվեստական ֆիլմ, որում հերոսներից մեկը շախմատիստ է: «SHARM Pictures» ընկերության նոր` «Քայլ` ձիով» նախնական վերնագիրը կրող ֆիլմը կներկայացնի Ղազախստանում տեղի ունեցած շախմատային մրցաշարի ծնունդ տված ընկերության և սիրո պատմությունը: Ստեղծագործական թիմն ավարտել է իր աշխատանքները երկրի սահմաններից դուրս և արդեն մի քանի օր է` Հայաստանում է: Հուլիսի 26-ին նկարահանումներ էին տեղի ունենում «Զվարթնոց» օդանավակայանում, և «Արմենպրես»-ը մասնակցեց նկարահանումներին: Նկարահանման հրապարակում իսկական եռուզեռ էր տիրում:

«Քայլ` ձիով» ֆիլմի ռեժիսորն է Գոռ Կիրակոսյանը, գլխավոր դերերում հանդես են գալիս Հովհաննես Ազոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Թամարա Պետրոսյանը և Ասել Սագատովան: «Ֆիլմը երկու մարդկանց մասին է, ոíվքեր ծանոթանում են ճանապարհորդության ժամանակ և դառնում ընկերներ: Գլխավոր հերոսը Ղազախստանից գալիս է Հայաստան, և նրան խոստանում են տանել Ղարաբաղ: Երկու տղամարդ և մեկ աղջիկ ճանապարհ են ընկնում: Դասական Road trip ֆիլմ է»,- նշեց ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը:

Դերասան Հովհաննես Ազոյանը, ով արդեն «SHARM Pictures»-ի 4-րդ նախագծում է, մարմնավորում է գլխավոր հերոսին: Շախմատիստ է, Ղազախստանում տեղի ունեցող շախմատի մրցաշարում չեմպիոն է դառնում և վերադառնում մեր երկիր:

«Ֆիլմ նկարելը բավական բարդ, պատասխանատու և հետևողականություն պահանջող գործընթաց է, այնպես, ինչպես ասենք` շենք կառուցելը կամ գործարան բացելը: Ամեն մի ֆիլմն այդպես է ստեղծվում: Իմ հերոսը տարբերվում է մարմնավորածս մյուս կերպարներից, որովհետև խելացի է: Դե, շախմատիստ է: Իհարկե մի փոքր ցինիզմ ունի, բայց պատահական սիրահարվում է մի աղջկա, սկսում են ընկերություն անել: Բայց իմ կարծիքով, ընկերությունը տղամարդու և կնոջ միջև անհնար է, ես չեմ հավատում այդ ընկերությանը: Ֆիլմում կտեսնեք, որ նման ընկերություն կա»,- նշեց գլխավոր դերակատար Հովհաննես Ազոյանը:

Ֆիլմը կարևոր քայլ է դերասաններից Մկրտիչ Արզումանյանի` Մկոյի համար: Այս ֆիլմով փորձել է դրսևորվել այլ կերպարում: «Կերպարս շատ հետաքրքիր է և բարդ: Բացասական հերոս է, բայց չար չէ: Բացի հիմնական կերպարից` տարբեր դերերով եմ հանդես գալիս, որոնք յուրահատուկ են և հետաքրքիր: Մեր թիմը շատ հմուտ է, բոլորը պրոֆեսիոնալներ են, ցանկանում են, որ ֆիլմը հաջողվի, այդ հանգամանքն ստիպում է քեզ ավելի զգոն լինել»,- նշեց Մկրտիչը:

Ֆիլմն արդեն նկարահանվել է Ղազախստանում, Երևանում և Հայաստանի տեսարժան վայրերում` Նորավանքում, Տաթևում: Այսինքն` դեպի Ղարաբաղ տանող ճանապարհի կադրերն արդեն կան: Բացի հայ դերասաններից` ֆիլմում խաղում են նաև ղազախներ: Օգոստոսի 5-ին նկարահանող թիմը կվերջացնի նկարահանումները, և կսկսվեն մոնտաժային աշխատանքները:

Հայերեն

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում