Լոս Անջելեսում ստեղծված հեղինակային երգի «Տաշեղ» հայկական խումբը համերգ կտա Երեւանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ստեղծված հեղինակային երգի եւ գլոբալ ֆոլկլորի միասնություն «Տաշեղ» (A Splinter) խումբը Երեւանում հուլիսի 21-ին հանդես կգա համեգով Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ինչպես հաղոդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով խմբի ֆեյսբուքյան էջը, խումբը հայ հանդիսատեսին կներկայա իր երկլեզու` հայերեն եւ անգլերեն երգացանկով։«Տաշեղ»-ի երգերը հիմնված են իրական դեպքերի վրա՝ ընդգրկելով զանազան թեմաներ՝ սիրուց մինչեւ պատերազմ։ Դրանք գրված են որպես պատմություններ, որոնք, պոկվելով հասարակական նորմերից, տաշեղի պես սավառնում են կամ ներխուժում մաշկի տակ՝ ստիպելով հաշվի նստել հաճախ արհամարհված երեւույթների հետ, միաժամանակ հումորով նայելով ամենադաժան իրողություններին։

Խմբի անդամների թվում են կիթառահար Վարդան Գասպարյանը, հարվածային գործիքներ` Էդուարդ Հարությունյանը եւ կոնտրաբաս Նիկողայոս Վարդանյանը:Խմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է վոկալիստ եւ կիթառահար ամերիկաբնակ Աշոտ Թադեւոսյանը:«Տաշեղ» խումբը Երեւանում 2011 թվականին հանդես էր եկել համերգով:

Հայերեն

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում