Հասարակական

Հայ-լեհական համատեղ արշավախումբը պեղումներ է անցկացնում Աղավնատան պեղավայրում

2 րոպեի ընթերցում

Հայ-լեհական համատեղ արշավախումբը պեղումներ է անցկացնում Աղավնատան պեղավայրում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի պեղավայրը բազմաբնույթ հուշարձան է, որտեղ առկա է քարեդարից բրոնզեդարյան ժամանակաշրջանների մշակութային շերտ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հնագետ, Աղավնատան պեղումներն իրականացնող ղեկավար Բորիս Գասպարյանը, Աղավնատանը պեղումները սկսվել են հուլիսի 3-ից: «Հայ-լեհական համատեղ արշավախումբն այս տարի հնավայրում ուսումնասիրություն կիրականացնի: Աղավնատանը նորահայտ կառույցներ եւ ժայռապատկերներ են ի հայտ գալիս»,-ասաց նա:

Գասպարյանը նշեց, որ արշավախումբն ուզում է հասկանալ, թե Արարատյան գոգավորության տարածքը նախամարդու կողմից բնակեցման փուլում ինչպիսին է եղել: Ինչպիսի հաջորդականությամբ է բնակվել: «Մենք ուզում ենք հասկանալ, թե երբ է եղել բարենպաստ միջավայր, որ մարդը եկել եւ այստեղ բնակություն է հաստատել: Մեր խնդիրն է հասկանալ, թե դաշտը եւ լանդշաֆտը որքանով են կապված որսադարանների հետ»,-ասաց նա:

Հնագետի խոսքով` արշավախումբը հագեցված է համապատասխան միջոցներով եւ մասնագետներով: «Մեր օտարերկյա կոլեգաները մեծ փորձ ունեն նմանատիպ հուշարձաններ ուսումնասիրելու գործում: Բացի բուն հուշարձանների ուսումնասիրությունը, տեղի է ունենում նաեւ փորձի փոխանակում: Դա երկուսիս համար էլ կարեւոր է, քանի որ մենք միմյանցից սովորում ենք»,-ասաց Գասպարյանը:

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում պեղումները սկսվել են 2001 թվականից: Այն սիստեմատիկ պեղվող հուշարձան է: Այնտեղից պեղվել է նոր թրեխք-կիրովականյան ժամանակաշրջանի հուշարձան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում