Մշակույթ

«Փարաջանով» ֆիլմի երեւանյան պրեմիերան մեծ ոգեւորությամբ ընդունվեց. հանդիսատեսը Սերժ Ավետիքյանին ծափահարում էր հոտնկայս

6 րոպեի ընթերցում

«Փարաջանով» ֆիլմի երեւանյան պրեմիերան մեծ ոգեւորությամբ ընդունվեց. հանդիսատեսը Սերժ Ավետիքյանին ծափահարում էր հոտնկայս

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փարաջանով`գեղեցիկի սիրահարը» կամ պարզապես «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն առաջին անգամ ներկայացվեց հայ հանդիսատեսի դատին հուլիսի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում` փակելով հոբելյանական «Ոսկե ծիրան» փառատոնը հատուկ ցուցադրմամբ: Հանճարեղ արվեսագետ Փարաջանովի կյանքի վերջին 20 տարին ընդգրկող կինոստեղծագործության գաղափարը պատկանում Է ռեժիսոր եւ գլխավոր դերակատար Սերժ Ավետիքյանին եւ ուկրաինացի պրոդյուսեր եւ ռեժիսոր Ելենա Ֆետիսովային, ով դարձել Է «Փարաջանով»-ի սցենարի հեղինակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախքան ֆիլմի ցուցադրումը Ավետիքյանը բարձրանալով բեմ` ռեժիսորին բնորոշ լակոնիկությամբ ասաց, որ իրեն ավարտից հետո ծափահարեն:

«Մենք փորձեցինք անել այնպես, որ մեր աշխատանքն էլ Փարաջանովի նման չունենա սահմաններ»,- նշեց Ավետիքյանը` հավելելով, որ Փարաջանովի արվեստը համամարդկային արժեք է ներկայացնում:

93րոպե տեւողությամբֆիլմում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ տեսնելու հեղինակների բացահայտած Փարաջանովին, ով թե կյանքում, թե ֆիլմում գեղեցիկի սիրահար է:Ֆիլմը մեկնարկում է գլխավոր հերոսի Կիեւում անցկացրած երջանիկ տարիները, ապա ներկայացնում 1973 թվականին նրա ձերբակալությունը` համասեռամոլության եւ բռնաբարության դեմ մեղադրանքների համար, ինչպես նաեւ անդրադառնում սիբիրյան աքսորավայրերում եւ Թբիլիսում բնակվելու տարիներին:

Ֆիլմում մշտապես կատակող, դերասանական խաղի մեջ մտնող, ուրախ Փարաջանովը ներկայացված է բոլորովին այլ` ողբերգական կողմից, երբ կինոռեժիսորը միայնակ նստած կոլաժներ է պատրաստում, հիշում է մանկության տարիները, կնոջն ու տղային, որոնցից ճակատագրի բերմամբ բաժանվել է:«Ես հիվանդ եմ գեղեցիկի հանդեպ սիրով»,- ֆիլմում նշում է Փարաջանովը` նաեւ ինքն իրեն հեգնելով, որ առանց բանտում երկու տարի անցկացնելու հանճարեղ արտիստ հնարավոր չէ դառնալ:

«Որքան քիչ են խոսքերը կինոյում, այնքան շատ է գեղեցկությունն ու գեղագիտությունը»,- ասում է հերոսը:

Էկրանից այն կողմ անտարբեր չի թողնում Ավետիքյանի «դիպուկ» արտաքինն ու ներքին նմանությունը Փարաջոնվին:

«Ոսկե ծիրան»-ում նաեւ որպես ժյուրիի անդամ ներգրաված Ավետիքյանը տեղեկացրեց, որ «Փարաջանով` գեղեցիկի սիրահարը» ֆիլմը, ամենայն հավանականությամբ, հայաստանյան կինովարձույթում կհայտնվի սեպտեմբերին: Նրա հավաստմամբ, այս ֆիլմում հանդիսատեսըհնարավորություն կունենանորովիբացահայտելՓարաջանովին:

«Փարաջանով»-ն ավարտվում է հուզիչ տեսարանով, երբ ռեժիսորը Փարիզում ոտաբոբիկ պառկած ննջում է շատրվանի մոտ տեղակայված նստարանի վրա:

Ֆիլմի ավարտից հետո դահլիճը թնդում էր ծափահարություններից: Ավետիքյանին համբուրում էին, շնորհավորում եւ շնորհակալություն հայտնում: Առաջին շնորհավորողների թվում էր կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը` դերասանուհի Արսինե Խանջյանը, ով չկարողանալով հուզմունքը թաքցնել` շնորհավերեց Ավետքիյանին եւ ֆրանսերենով իր կարծիքը հայտնեց ֆիլմի մասին: Հայկական ֆիլմարտադրության մեջ հանդիպող եզակի իրողություններից էր, երբ ռեժիսորին միաբերան բուռն ծափահարողների թվում էին լրագրողները, կինոքննադատները, մշակութային անվանի գործիչները:

Ուկրաինականկողմիցանկությամբիրենցտարբերակումֆիլմըանվանվել է «Փարաջանով»,իսկՖրանսիայումկստանա«ԵսՓարաջանովը`սովետականարտիստ»անվանումը:

Կինոնկարիպրոդյուսերներընաեւստացելենհրավեր`քննարկելուAխմբիգործնականումբոլոր համաշխարհայինկինոփառատոներին`Լոկառնոյի,Վենետիկի,ՍանՍեբաստիանի,Տոկիոյի, Տորոնտոյի,Մոնրեալի,ՄարդելՊլատայի,ՍանՊաուլուիկինոփառատոներիմրցույթին կինոնկարիմասնակցությանհարցը:Փարաջանովիմասինֆիլմըհամատեղնկարահանելեն Ուկրաինան,Ֆրանսիան,ՎրաստանըեւՀայաստանը: «Փարաջանով»-ի բեմադրող օպերատորն Է Սերգեյ Միխալչուկը, բեմադրող նկարիչը՝ Վլադ Ռիժիկովը: Համառեժիսորը եւ համապրոդյուսերը, գեղարվեստական ղեկավարը եւ կրեատիվ պրոդյուսերը Ռոման Բալայանն Է:

Կինոնկարն աչքի Է ընկնում դերասանական փայլուն խաղով, որոնց թվում հատակապես առանձնանում են ռուսաստանցի աստղերի՝ «Ազգերի թատրոնի» դերասանուհի Յուլյա Պերեսիլդի եւ Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի դերասան Կարեն Բադալովի կերտած կերպարները: Փարաջանով» միջազգային կինոնախագիծն իրականացվել Է Ուկրաինայի Կինոյի հարցերի պետական գործակալության ֆինանսական օժանդակությամբ: Այնառաջին կինոնախագիծն Է, որին աջակցել Է Եվրոպայի ամենաազդեցիկ հեռուստաալիքներից մեկը՝ ARTE FRANCE CINEMA-ն:Ֆիլմի երաժշտությանհեղինակը ֆրանսիացի երաժիշտ Միշել Կարսկին է: «Փարաջանով»-ըայժմ ներկայացված է Չեխիայի ԿարլովիՎարիփառատոնի մրցութայինծրագրում:

Ֆիլմը դիտեց Տաթեւիկ Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում