Քաղաքականություն

Հայաստանում է Արցախի անկախությունը ճանաչած Նոր Հարավային Ուելսի խորհրդարանական պատվիրակությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում է Արցախի անկախությունը ճանաչած Նոր Հարավային Ուելսի  խորհրդարանական պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանական յոթ հոգանոց պատվիրակությունը` Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ: Պատվիրակության կազմում ենՀայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող ակտի հեղինակ Ֆրեդերիկ Նայլը,Լեռնային Ղարաբաղի ՀանրապետությունըճանաչողնախագծիհեղինակՄարի Ֆիքարան ևիրենց հայանպաստ գործունեությամբ հայտնիայլխորհրդարանականներ:«Այցի հիմնական նպատակն է, որ հայկական հարցի լուծման գործում մեծ ավանդ ունեցող այս պատգամավորներն իրենց աչքով տեսնեն Հայաստանը, ծանոթանան հայկական բազմադարյա մշակույթին և պատմությանը և հետ վերադառնալով` ավելի մեծ ոգևորությամբ շարունակեն իրենց հայանպաստ գործունեությունն Ավստրալիայում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:

Հուլիսի 12-ին ժամանած ավստրալացի խորհրդարանականների պատվիրակությունը Հայաստանում կմնա յոթ օր: Ծրագրված են բարձր մակարդակի հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի,ինչպես նաև Ամենայն Հայոց Գարեգին Բկաթողիկոսի հետ: Կքննարկվեն Հայաստանի և Ավստրալիայի միջև հետագա համագործակցության ամրապնդման հարցեր:Վաչե Ղահրամանյանըհույս հայտնեց, որ հանդիպումները կխթանեն հայ-ավստրալական տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի խորացմանը և հետագա համագործակցությանը երկու երկրների միջև:

Այս տարվա մայիսին Ավստրալիայում հեռարձակվող SBS ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ՆՀՈՒխորհրդարանի Օրենսդիր խորհրդի պատգամավոր Ֆրեդ Նայլն` անդրադառնալով Հայաստան կատարելիք այցին` նշել էր, որ «շատ ոգևորված է և հույս ունի ջերմ ընդունելության արժանանալ»:

Ավստրալիայի ամենամեծ`Նոր Հարավային Ուելս նահանգը 1997թ. ապրիլի 17-ին ընդունված բանաձևով դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում կատարված ոտնձգությունները` որակելով դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Իսկ 2013 թվականիմայիսի 1-ին ևհունիս 8-ինխորհրդարանի համապատասխանաբարվերին և ստորին պալատներն ընդունել են Ասորիների և հույների ցեղասպանությունները ճանաչող ու Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող ակտեր:

Իսկ անցած տարիՆոր Հարավային Ուելսիխորհրդարանի Օրենսդիր խորհուրդը ընդունեց բանաձեւ, որով «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ 20 տարի առաջ հարստահարիչ Ադրբեջանից անկախություն հռչակած նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում