Թուրք ոստիկանները լրագրողներին թույլ չեն տվել երթ իրականացնել դեպի Թաքսիմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք ոստիկանությունը խոչընդոտել է Ստամբուլում լրագրողների կողմից անցկացվող երթի իրականացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:Թուրք լրագրողները նախատեսել էին բողոքի երթ իրականացնել` այդպիսով բարձրացնելով իրենց ձայնը ցույցերի ժամանակ ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ կիրառվող բռնությունների, ճնշումների, սադրանքների, ձերբակալությունների դեմ: Սակայն թուրքական ոստիկանությունը չի թույլատրել նրանց քայլել դեպի Թաքսիմի հրապարակ: Արդյունքում լրագրողները նստացույց են իրականացրել, որի ժամանակ բարձրաձայնել են. «Ճնշումները մեզ չենք կարող վախեցնել», «Թող բանտերը դատարկվեն, ազատություն մամուլին», «ԱԶԿ, քաշիր ձեռքերդ հրապարակից»:

Լրագրողների անունից ելույթով հանդես եկող Գյուլշահ Քարադաղը, նշելով, որ ցույցերի ժամանակ լրագրողները ենթարկվել են աննախադեպ ճնշումների, պահանջել է, որպեսզի դադարեցվեն ճնշումները և վերացվեն ճիշտ լրատվություն ստանալու արգելքները:

Թուրքիայում մայիսի 28-ից մեկնարկած հակակառավարական ցույցերը սկիզբ առան Գեզի զբոսայգուց, որտեղից ոստիկանությունը դաժան կերպով ցրեց այգու պաշտպաններին: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվեցին հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհ էին իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում էին կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 6 մարդ է զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակալվել է:Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով` մինչ օրս տեղի ունեցած հակակառավարական ցույցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել է 2.5 միլիոն մարդ:

Հայերեն English

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ