«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում տեղի կունենա Լուսին Դինքի «Սարոյանլենդ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,8ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվեն հայ-թուրքական կինոպլատֆորմի ֆիլմերը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը՝ նշելով, որ Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի նաև «Սարոյանլենդ» ֆիլմը։ «Դա շատ կարևոր ֆիլմ է կինոպլատֆորմի համար։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցելՍտամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Ֆիլմը համատեղ աշխատանքի լավագույն նմուշներից է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը։ Նրա խոսքով՝ 2009 թվականից մինչ օրս հայ-թուրքական կինոպլատֆորմի աջակցությամբ նկարահանվել է 13 ֆիլմ։

«Սարոյանլենդ» ֆիլմի հեղինակ, Հրանտ Դինքի դուստր Լուսին Դինքը կերպարի ընտրությունը բացատրեց նրանով, որ Սարոյանի մեջ գտել է այն ամենը, ինչ զգում է յուրաքանչյուր հայ։ ««Սարոյանլենդը» պատկերում է Սարոյանի ճանապարհորդությունը դեպի Բիթլիս, որտեղից գաղթել են նրա ծրողները։Ֆիլմում ներկայացվում է այն ճանապարհը, որով Սարոյանն անցել է մինչեւ Բիթլիս, ցուցադրվում են արխիվային լուսանկարներ, նյութեր եւ ժամանակակից Բիթլիսը:Սարոյանն իր ստեղծագործություններում արտահայտել է այն, ինչ մենք զգում ենք: Հենց այդ պատճառով ես ընտրեցի այս հեղինակին»,-անկեղծացավ Դինքը:

Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Ստամբուլի «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության համագործակցությամբ անցկացվող հայ-թուրքական առաջին կինոպլատֆորմը տեղի է ունեցել 2007 թվականին։ 2010 թ. հայ-թուրքական կինոպլատֆորմը տրամադրել է համատեղ արտադրության դրամաշնորհներ Հայաստանի և Թուրքիայի կինոգործիչների կողմից նկարահանված ութ կարճամետրաժ ֆիլմերի համար, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական համագործակցության հիմնադրամի համատեղ ուժերով:

Հուլիսի 7-ին Երևանում տեղի ունեցավ«Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 10-րդ կինոփառատոնը կկայանա հուլիսի 7-14-ը:Ամեն տարի իրականացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում 2004թ-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից` ՀՀ արտաքին գործերի եւ մշակույթի նախարարությունների և Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Հայերեն English Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը