Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցին դարձել է տեղի հայերի մշակույթի հոգևոր կենտրոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4, ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պաշտոնական այցով ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի:Այս մասին«Արմենպրես»-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը ներկայացրել է դեռևս 19-րդ դարի կեսերին կառուցված հայկական եկեղեցու պատմությունը: Եկատերինա2-րդ կայսրուհու օրոք Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, ականավոր պետական գործիչ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ և ողջ հայ համայնքի նվիրատվություններով կառուցված եկեղեցին, Տեր Սարգիս քահանայի հավաստմամբ, այսօր Սանկտ Պետերբուրգում բնակվող ավելի քան 25000 հայերի համար հանդիսանում է նաև ազգային մշակույթի հոգևոր կենտրոն:

Նա նաև հավելել է, որ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող եկեղեցին պետերբուրգյան հայ համայնքի համախմբման գործում այսօր լուրջ դերակատարում ունի: Ի դեպ, Եկատերինա2-րդ կայսրուհին երկու անգամ անձամբ է մասնակցել Հայ առաքելական եկեղեցում մատուցվող Սուրբ պատարագին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հոգևոր հովվի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է նաև եկեղեցու հարակից տարածքում գտնվող Սանկտ Պետերբուրգի Լազարյանի անվան կրթադաստիարակչական կենտրոնի պայմաններին:

Ներկայացնելով կենտրոնի կողմից կազմակերպվող աշխատանքները՝ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը նաև նշել է, որ մինչ կրթադաստիարակչական կենտրոնի կարգավիճակ ստանալը, այն գործել է որպես Հայ առաքելական եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց:

Հայերեն

Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ կարկուտ

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին

Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ

Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին

Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը

Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին

Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է

Իսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ