1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Շիրակ»-ը 3-0 հաշվով հաղթանակ տարավ Սան Մարինոյի «Տրե Պենե»-ի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 36-րդ, 54-րդ եւ 64-րդ րոպեներին գոլերի հեղինակ դարձավ «Շիրակ»-ի աֆրիկացի լեգեոներ Ֆոֆանա Բեկոն` ձեւակերպելով հեթ-տրիկ:
«Շիրակ»- «Տրե Պենե» Գյումրիում կայացած հանդիպումն անցկացվեց Եվրոպայի ֆուտբոլի չեմպհոնների լիգայի որակավորման մրցաշարի շրջանակում:Պատասխան խաղը կկայանա հուլիսի 9-10-ին:
Հաջորդ փուլ դուրս գալու դեպքում գյումրեցիների հաջորդ մրցակիցը կլինի Սերբիայի չեմպիոն«Պարտիզանը»: