Թուրքական «Բեշիքթաշ»-ը հետաքրքրված է Արաս Օզբիլիսի ծառայություններով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական հայտնի «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Կրասնոդարի «Կուբան» ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ծառայություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է հայկական «Ակոս» պարբերականը:Նշվում է, որ թուրքական ակումբի ղեկավարներն արդեն իսկ բանակցում են Կրասնոդարի ակումբի ղեկավարների հետ և պատրաստ են հայազգի ֆուտբոլիստի տեղափոխման համար ակումբին վճարել 5 միլիոն եվրո, իսկ Օզբիլիսը տրանսֆերից կստանա 1.5 միլիոն եվրո:Արաս Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մոնակո»-ն և ռուսական «Սպարտակ»-ը:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը ծնվել է 1990 թվականի մարտի 9-ին Ստամբուլում, այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվել է Նիդերլանդներ, որտեղ հանդես է եկել «Այաքս» ֆուտբոլային ակումբում: Հենց այս ակումբից էլ 2012 թվականին հայազգի ֆուտբոլիստը տեղափոխվել է Կրասնոդարի «Կուբան»: Հայ ֆուտբոլիստը «Կուբան»-ի կազմում անցկացրել է 22 հանդիպում` դառնալով 9 գոլի հեղինակ:

Հայերեն English

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի