Սպորտ

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Տակուտո Օշիմայի կարծիքով՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Սիոն»-ի դեմ խաղում ակումբը պետք է գործի որպես ամբողջական թիմ։

«Սիոն»-ի դեմ մեր առաջին խաղում մեզ չհաջողվեց անել այն, ինչը պետք է անեինք։ Սակայն այս երկրորդ խաղում պետք է անենք այն, ինչին ունակ ենք։ Պետք է ցույց տանք մեր որակական հատկանիշները։ Նմանատիպ խաղերում որակական հատկանիշները քիչ են, պետք է գործենք որպես մեկ ամբողջական թիմ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ շվեյցարական Սիոն քաղաքում կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Օշիման։

Վերջինիս խոսքով՝ թե՛ ինքը, թե՛ «Նոա»-ի ֆուտբոլիստները պատրաստ են այս պայքարին ու անելու են առավելագույնը։

«Այս խաղում կհաղթի նա, ով կաշխատի որպես ամբողջական թիմ»,- առանձնացրեց նա։

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի երկրորդ խաղում Հայաստանի գավաթակիր «Նոա»-ն արտագնա խաղում կմրցի շվեյցարական «Սիոն»-ի հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին՝ Երևանի ժամանակով 20:15-ին։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում