Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը` Ուկրաինայի «Պրեմիեր լիգա»-ի խորհրդանշական հավաքականում

1 րոպեի ընթերցում

 Հենրիխ Մխիթարյանը` Ուկրաինայի «Պրեմիեր լիգա»-ի խորհրդանշական հավաքականում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Ուկրաինայի առաջնության խորհրդանշական հավաքականում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ուկրաինական ua-football կայքը, Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի առաջնությունում անցկացրել է 29 հանդիպում` դառնալով ռեկորդային 25 գոլի հեղինակ:Մխիթարյանը հայտնվել է ինչպես «Պրեմիեր լիգա»-ի ընդհանուր, կայքի խորհրդանշական, այնպես էլ լեգիոնականների խորհրդանշական հավաքականներում:Մխիթարյանը բաց է թողել ընդամենը մեկ հանդիպում` դառնալով հինգ դուբլի եւ մեկ հեթ-տրիկի, հինգ գոլային փոխանցման հեղինակ և այսպիսով ապացուցելով, որ թիմային խաղացող է:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպանը Դոնեցկի «Շախտյոր» տեղափոխվեց 2010-ին` հասցնելով դառնալ Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր, միեւնույն ժամանակ դառնալով «Պրեմիեր լիգա»-ի լավագույն եւ ռեկորդային ռմբարկու:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում