Հասարակական

«Լույս» հիմնադրամի շրջանավարտներից մի քանիսն աշխատում են աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպություններում

3 րոպեի ընթերցում

«Լույս» հիմնադրամի շրջանավարտներից մի քանիսն աշխատում են աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպություններում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ արտասահմանյան լավագույն բուհերում ուսանած շրջանավարտներն աշխատում են միջազգային հայտնի մի շարք կազմակերպություններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Լույս» հիմնադրամի կրթաթոշակի հարցերով պատասխանատու Անահիտ Էվոյանը, մինչ օրս «Լույս»-ն օժանդակել է 260 ուսանողի, որոնցից 90-ն արդեն ավարտել է: «Շրջանավարտների 54 տոկոսը հաստատվել և աշխատում է Հայաստանում, նրանց 20 տոկոսը Հայաստանի քաղաքացի չէ: Մյուս շրջանավարտները շարունակում են իրենց ուսումը «Լույս»-ի ցանկում չընդգրկված համալսարաններում»,-ասացԱնահիտ Էվոյանը: Հիմնադրամի շրջանավարտներից 8-ն աշխատում է Google, Amazon, Bloomberg, Wall Street կազմակերպություններում, ինչը Հայաստանի համար կարևորագույն միջոց է հետագա հարաբերություններ կամրջելու համար:

Հիմնադրամի կրթաթոշակի հարցերի պատասխանատուն նաև հավելեց, որ կրթաթոշակի ծրագիրը «Լույս»-ի գործունեության մի մասն է միայն: «Մենք իրականացնում ենք «Զարգացնենք Հայաստանը» ամենամյա ծրագիրը, որը միտված է մեր ուսանողների և շրջանավարտների գիտելիքը կոնկրետ ծրագրերի և նախագծերի միջոցով ներդնել Հայաստանում»,- ասաց Անահիտ Էվոյանը:

«Լույս» հիմնադրամն այժմ շարունակում է կրթաթոշակի հայտեր ընդունել մինչև 2013 թ. հուլիսի 15-ը:«Լույս»-ը կրթական հիմնադրամ է, որը տրամադրում է կրթաթոշակներ հիմնադրամի կողմից հաստատված 10 լավագույն համալսարաններում ուսանելու համար: Կրթաթոշակի արժանանալու չափորոշիչներն են` լինել ծագումով հայ, Հայաստանի քաղաքացի կամ ունենալ հայկական արմատներ (խառնամուսնությունների զավակների համար), ընդունված լինել «Լույս»-ի կայքում հրապարակված լավագույն 10 համալսարաններից մեկում, ինչպես նաև «Լույս»-ին դիմելու պահին լինել 18-40 տարեկան:«Լույս» հիմնադրամի կողմից հաստատված 10 լավագույն համալսարանների ցանկը կազմվում է` համաձայն միջազգային անկախ «US News & World Report»-ի ներկայացրած վարկանիշների` անկողմնակալ մոտեցում ապահովելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում