ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը երախտապարտ է կոնգրեսականՔրիստոֆեր Սմիթին սիրիահայերի խնդիրները բարձրացնելու համար
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովինախագահ Քրիստոֆեր Սմիթին և մյուս կոնգրեսականներին` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի` Սիրիայի կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ լսումներումսիրիահայ գաղթականների բարեկեցությանը վերաբերող խնդիրները բարձրացնելու համար:«Մենք երախտապարտ ենք նախագահ Քրիստոֆեր Սմիթին Սիրիայի կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ լսումներն անցկացնելու համար, ինչպես նաև ցանկանում ենք մեր առանձնահատուկ երախտիքը հայտնել բոլոր կոնգրեսականներին այս կարևոր հարթակում Սիրիայի փոքրամասնություններին, քրիստոնյաներին և սիրիահայ գաղթականներին հուզող հարցերի բարձրացման համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշվում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:
Հունիսի 25-ին կայացած լսումները բացել է նախագահ Քրիստոֆեր Սմիթը` հայտարարելով, որ Սիրայի բնակչության ամեն տասը մարդուց մեկը քրիատոնյա է, իսկ Սիրիան լքողների յուրաքանչյուր հինգից մեկն է քրիստոնյա:
Կոնգրեսական Ռենդի Վեբերը (հանրապետական` ընտրված Տեխասից)իր մտահոգությունն է հայտնել Սիրիայի քրիստոնայաների դրության վերաբերյալ` այն որակելով ցեղասպանության ակտ:ԱՄՆ փոխպետքարտուղարիօգնականԹոմասՄելիան, պատասխանելովնախագահ Սմիթի այն հարցին, թե արդյոք նա կարծում է, որ Սիրիայում տեղի ունեցող գործընթացը ցեղասպանություն է, նշել է, որ դա «հանցագործություն է մարդկության դեմ»:Սմիթն իր մտահոգությունն է հայտնել, որ նախկինում ԱՄՆ երկար է հապաղել նման կոտորածները ցեղասպանություն կոչելու հարցում:
«Christian Solidarity International»կազմակերպությանգործադիր տնօրեն Ջոն Այբները հայտարարել է, որ Ասադի կառավարությունը տապալել ցանկացող ուժերը պատասխանատու են կրոնական փոքրամասնությունների անվտանգությունն ապահովող վստահելիայլընտրանք ստեղծելու գործում:
Կոնգրեսական Ջերրի Քոնոլին (դեմոկրատ` ընտրված Վիրջինիայից)նշել է, որ թշնամին անհայտ է, և ԱՄՆ պետք է պատրաստ լինի պատերազմի: Քննարկվել են նաև առանց ռազմական միջամտության Սիրիայի խնդիրը լուծելու հնարավոր տարբերակները: