Գյումրիում «Դուետ» միջազգային թատերական փառատոնին կմասնակցի 18 թատրոն

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հուլիսի 1-8-ը առաջին անգամ կանցկացվի «Դուետ» միջազգային թատերական փառատոնը: Փառատոնին սպասվող անակնկալների եւ կազմակերպչական խնդիրների մասին հունիսի 24-ին հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեցին մի շարք թատերական գործիչներ:

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող փառատոնի ընդհանուր բյուջեն կազմում է 11 մլն 600 հազար դրամ: Քանի որ միջոցառումն անցկացվում է «Գյումրին՝ 2013թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում՝ ֆինանսավորման հիմնական մասը հատկացվելու է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կողմից, մյուս մասը` ՀՀ պահուստային ֆոնդից:

«Փառատոնի մուտքը հիմնականում կլինի հրավիրատոմսերով, կվաճառվեն նաև տոմսեր, սակայն խորհրդանշական 1000-1500 դրամ արժեքով»,-տեղեկացրեց թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը:

«Միջոցառումների ցանկում կա նաեւ ֆրանսերեն կամ 16+ ձեւաչափով ներկայացում. այսպիսի ներկայացումների հանդիսատեսը կլինի ընտրովի: Այս փառատոնն ընդհանուր առմամբ առանձնանում է մյուսներից, քանի որ դրա կազմակերպիչները թատերախմբերի առաջ դեկորների, զգեստների սահմանափակում չեն դրել, իսկ որոշ ներկայացումների համար դեկորացիաներ կպատրաստվեն Գյումրիում: Արտերկրից ժամանած հյուրերի համար կկազմակերպվեն նաեւ այցելություններ դեպի տեսարժան վայրեր»,-տեղեկացրեց Տիգրան Վիրաբյանը:

Փառատոնին կմասնակցի 18 թատրոն՝ 12-ը Հայաստանից, մյուսները կներկայացնեն Ռուսաստանը, Ֆրանսիան, Ուկրաինան եւ Վրաստանը: Բոլոր ներկայացումներից հետո տեղի կունենան հեռուստաքննարկումներ: Փառատոնի նախագահը` Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀՀ Ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, հանդիպման ընթացքում անդրադարձավ նաեւ փառատոնի հանձնաժողովի կազմում թատերագետներ չընդգրկելու փաստին:

«Փառատոնը մրցութային չէ: Արդեն սկսել են խոսել այն մասին, որ ժյուրիի կազմում կա դերասան, ռեժիսոր, սցենարիստ, եւ չկա թատերագետ: Թատերագետը բերում է «վերամբարձ» ոճ, շատ լուրջ է մեկնաբանում թերությունները, իսկ մենք ուզում ենք պարզապես ջերմ, անմիջական կերպով զրուցել, շփվել»,-նշեց Նիկոլայ Ծատուրյանը:

Ութ օր շարունակ Գյումրին կդառնա տարածաշրջանային թատերարվեստի մայրաքաղաք: Փառատոնին կմասնակցեն այնպիսի նշանավոր թատերախմբեր եւ արվեստագետներ, ինչպիսիք են Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի հանրահայտ դերասաններ Անատոլի Կոտին եւ Ստանիսլավ Էվենտովը, Ֆրանսիայից՝ Լալի Մեիգնանը եւ Թիերի Շարպիոն, Ուկրաինայից՝ Ալեքսեյ Վերտինսկին եւ Սերգեյ Օստապչուկը, Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Պատանի հանդիսատեսի, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային, Կամերային եւ այլ թատրոններ եւ թատերախմբեր: Բանախոսները նաեւ ափսոսանք հայտնեցին փառատոնին մասնակցելու գործում մեր մարզային թատրոնների պասիվության առիթով. ակտիվություն ցուցաբերած միակ մարզը Լոռին է:

Հայերեն English

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը