Հասարակական

Վրաստան-Հայաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Վրաստան-Հայաստան սահմանին երկրաշարժ է  գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 18-ին՝ ժամը 19.13-ին, Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ որ տեղական ժամանակով ժամը 18.47-ին Վրաստան - Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.370 և արևելյան երկայնության 44.290: ՀՀ տարածքում երկրաշարժ չի զգացվել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում