Հենրիխ Մխիթարյանը բուժզննում կանցնի «Լիվերպուլ»-ում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ուկրաինական «Շախտյոր»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա օրերին բուժզննություն կանցնի անգլիական «Լիվերպուլում»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը`վկայակեչոլով անգլիական սեփական աղբյուրները։
«Մխիթարյանը շտապ կմեկնի Անգլիա։ Լիվերպուլը պայմանագրի ստորագրման մասին պաշտոնապես կհայտարարի շաբաթվա վերջին։ Ուկրաինայի լավագույն հարձակվողի տրանսֆերային գումարը կկազմի մոտավորապես 30 միլիոն եվրո»,-գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
«Շախտյոր»-ի կազմում վերջին մրցաշրջանի ընթացքում Մխիթարյանը դարձել է Ուկրաինայի չեմպիոն և ազգային գավաթակիր։ Այդ ընթացքում կիսապաշտպանը անցկացրել է 41 խաղ՝ խփելով 29 գոլ։