Սպորտ

Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամներ մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում օգոստոսի 19-ից  մեկնարկում է սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով`  Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, Գագիկ Խաչիկյան:

Երիտասարդների պայքարին կմասնակցի Արման Ղուկասյանը:

Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը կշարունակվի մինչև օգոստոսի 23-ը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում