Հայ մարմնամարզիկները հաղթահարել են ԵԱ-ի որակավորման փուլի արգելքը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները հաջող մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքների որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը (հենացատկ, 14.716 միավոր), աշխարհի գավաթակիր Արթուր Ավետիսյանը (օղակներ, 14.333 միավոր), Վահագն Դավթյանը (օղակներ, 14.166 միավոր), աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր, 14.766 միավոր), Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը (14.733 միավոր):
Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան օգոստոսի 21-22-ին: