Սպորտ

Նաիր Տիկնիզյանը պաշտոնապես «Օլիմպիակոս»-ի ֆուտբոլիստ է

1 րոպեի ընթերցում

Նաիր Տիկնիզյանը պաշտոնապես «Օլիմպիակոս»-ի ֆուտբոլիստ է

Հունական «Օլիմպիակոս» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ պաշտպանի հետ պայմանագիրը նախատեսված է 4 տարով, այն կարող է ավելացվել ևս մեկ տարով: Տիկնիզյանի տարեկան աշխատավարձը կկազմի մոտ 1 միլիոն եվրո:

Նաիր Տիկնիզյանը 2025 թվականին տեղափոխվել էր սերբական «Ցրվենա Զվեզդա», իսկ մինչ այդ հանդես էր գալիս Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ում։ Տիկնիզյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին միացել է 2023 թվականից։ 27-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ընտրանու կազմում մասնակցել է 31 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում