Սպորտ

14-ամյա հայ շախմատիստը Titled Tuesday առցանց մրցաշարում հաղթել է Մագնուս Կառլսենին

1 րոպեի ընթերցում

14-ամյա հայ շախմատիստը Titled Tuesday առցանց մրցաշարում  հաղթել է Մագնուս Կառլսենին

ՖԻԴԵ-ի 14-ամյա վարպետ Տիգրան Համբարձումյանը օգոստոսի 18-ին կայացած «Titled Tuesday» շախմատի առցանց մրցաշարում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Titled Tuesday-ը Chess.com հարթակում անցկացվող առցանց արագ շախմատի մրցաշար է, որին մասնակցում են ՖԻԴԵ-ի և ազգային շախմատային տիտղոսներ ունեցող խաղացողներ։ Մրցաշարն անցկացվում է շվեյցարական համակարգով՝ 11 տուրով, 5 րոպե՝ առանց յուրաքանչյուր քայլի համար հավելման ժամանակի։

Մրցաշարին պարբերաբար մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստները։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում