Հասարակական

Գիտատուրիստական արշավի ռուս մասնակիցն Ուրցասարի գագաթին ֆլեյտա նվագեց

6 րոպեի ընթերցում

Գիտատուրիստական արշավի ռուս մասնակիցն Ուրցասարի գագաթին ֆլեյտա նվագեց

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ճանաչիր հայրենիքը եւ պատմիր նրա մասին» խորագրով հայ-ռուսական երկրորդ գիտատուրիստական արշավի մասնակիցները հունիսի 12-ին այցելեցին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի ու Ագարակի հինգհազարամյա դամբարան՝ գետնափոր անցքով իջնելով քրմերի համար նախատեսված հետմահու հանգստավայր: Մութ ու խորհրդավոր դամբարանում քարի մեջ փորված մարդահասակ տեղամասեր կային:

Տուրիզմի հայկական ինստիտուտի շրջանավարտ Տաթեւիկ Նադարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանեց դամբարանի ներսի փորվածքների նշանակությունը: «Մահացած մեծահարուստներին ու քրմերին կտորների մեջ էին փաթաթում ու տեղավորում այդ փորվածքներում, քանի որ այն ժամանակ սարկոֆագներ չկային: Դամբարանի ներսում երեք հոգու համար տեղ կա, իսկ դրսի մուտքը փակվում էր քարով»,- ներկայացրեց Տաթեւիկը: Դամբարան այցելած անգլիացի զբոսաշրջիկներին ողջունելուց հետո գնացինք անտառ՝ եղեւնիների թարմացնող բույրի ներքո դադար առնելու ու սնվելու: Հանգստանալուց հետո` ժամը 16:00-ին, հասանք ձյունից հազվադեպ ազատվող Արագածի ստորոտ ու բռնեցինք Ուրցասարի գագաթ տանող ուղին: Մոտ մեկ ժամից թրջված ոտքերով հասանք մամռակալած ու տափակ քարերով պատված Ուրցասարի կատար՝ շրջակայքի անկրկնելի տեսարանը վերեւից վայելելու: Արշավի մասնակից Ելենա Լոզյանովան սարի գագաթին հանեց ֆլեյտան ու գեղեցիկ հնչյուններ տարածեց ձյունե լռության մեջ:

Գիտատուրիստական արշավի հրահանգիչ Էդգար Նավասարդյանը խոսեց մոտ 3490 մետր բարձրություն ունեցող Ուրցասար վերելքի անհրաժեշտության մասին: «Արագածի գագաթը բարձրանալուց առաջ կլիմայավարժեցման համար խումբը վերելք կատարեց Ուրցասար, որից հետո արշավի մասնակիցներն ավելի հանգիստ կքնեն ու ավելի լավ պատրաստ կլինեն գագաթը հաղթահարելու համար»,- ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ խումբը գիշերում է ծովի մակերեւույթից 3200 մետր բարձրության վրա:

Ռուսաստանի տուրիզմի միջազային ակադեմիայի ասպիրանտ Նատալիա Տոլմասովան Ուրցասարից իջնելու ժամանակ նոր բացված շնչառությամբ «Արմենպրես»-ի թղթակցի հետ կիսվեց իր տպավորություններով: «Սա իմ առաջին վերելքն էր, ու ես, իհարկե, գրեթե ուժասպառ էի, սակայն դա արժեր անել: Ինչ տեսարան էր, Աստված իմ, երբ ես բարձրացա աննկարագրելի ու հոգեթով գեղեցկություն բացվեց իմ առաջ: Կանգնած էի ամենավերեւում, ոտքիս տակից քարեր էին թափվում անդունդն, ու աստիճանաբար դող էր անցնում մարմնովս»,- ոգեւորված ասաց Նատալիան՝ խոստանալով նորից բարձրանալ՝ ադրենալինի նոր չափաքանակ ստանալու համար: Խումբը գիշերեց Արագածի ստորոտին:

«Ճանաչիր հայրենիքը եւ պատմիր նրա մասին» խորագրով հայ-ռուսական երկրորդ գիտազբոսաշրջային արշավի մասնակիցները հունիսի 8-9-ը գնացքով երկօրյա ճանապարհորդություն են կատարել Երեւան-Գյումրի-Վանաձոր-Ալավերդի երթուղով: Նրանք հունիսի 10-11-ն այցելեցին Գառնի, Գեղարդ, Սաղմոսավանք, Օհանավանք, Քարե այբուբենի պուրակ եւ քայլարշավներ են անցկացրել Քասախի կիրճում: Գիտատուրիստական արշավի մասնակիցները գիշերել են Բյուրականի աստղադիտարանի տարածքում:

Ծրագրի հաջորդ օրերին արշավականները կայցելեն Մուղնի, Խոր Վիրապ, Թռչունների եւ Մագիլի հնագույն քարանձավներ եւ կգիշերեն Նորավանքի կիրճում: Արշավի վերջին փուլերում մասնակիցները կլինեն Վերնաշենում, կքայլեն Սպիտակավոր, Շատիվանք ու Շատին գյուղ: Շատինից նրանք հեծանվարշավ կկատարեն դեպի Զորաց վանք՝ գիշերելով Եղեգիսի կիրճում: Այնուհետ գիտատուրիստական արշավի մասնակիցները հեծանվարշավ կանցկացնեն Եղեգիսի կիրճ - Սուրբ Սիոնի վանք - Հերհերի ջրամբար - Գնդեվանք - Կեչուտի ջրամբար - Ջերմուկ երթուղով ու կվերադառնան Երեւան: Գիտազբոսարշավի ընթացքում մի քանի քայլարշավներ կանցկացվեն՝ 5-14 կմ երկարությամբ, կլինեն ժայռամագլցումներ:

Գիտազբոսարշավն անցկացվում է ՀՀ Ազգային Ժողովի եւ Հայաստանում ՌԴ դեսպանատան հովանու ներքո՝ «Հայաստանի Հանրապետական» կուսակցության աջակցությամբ: Զբոսարշավի հովանավորներն են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, «ՎՏԲ» Հայաստան բանկը: Գիտազբոսարշավը կազմակերպել են Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիան ու Տուրիզմի հայկական ինստիտուտը: Գնացքով երկօրյա ուղեւորությանը մասնակցեցին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, «Հայաստանի Հանրապետական» կուսակցության կանանց խորհրդի ու երիտթեւի ներկայացուցիչներ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ, Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ, լրագրողներ, Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ու Տուրիզմի հայկական ինստիտուտի ներկայացուցիչներ:

Իր տեսակի մեջ աննախադեպ առաջին արշավն անցկացվել է 2012-ի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը՝ անցնելով շուրջ 1600 կմ: Գիտարշավների արդյունքում կընտրվեն հայկական պատմամշակութային հուշարձաններ, որոնք կներկայացվեն ՅՈւՆԵՍԿՕ-ին` պատմական-մշակութային ժառանգության ցուցակներում ընդգրկելու համար:

Հարենիքը ճանաչում ու նրա մասին պատմում է Հակոբ Վարդանյանը

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Տուրիզմ

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Տուրիզմ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Հնդկաստանն «Արմենպրես»-ի թղթակցի աչքերով. տպավորություններ ճանաչողական այցից

Տուրիզմ

Հնդկաստանն «Արմենպրես»-ի թղթակցի աչքերով. տպավորություններ ճանաչողական այցից

Չինական մեծ պատ, Չինաստանի ազգային թանգարան, ակրոբատիկ շոու. հայ լրագրողների և բլոգերների «արկածները» Չինաստանում

Տուրիզմ

Չինական մեծ պատ, Չինաստանի ազգային թանգարան, ակրոբատիկ շոու. հայ լրագրողների և բլոգերների «արկածները» Չինաստանում

Մեր նպատակն է վրացիներին տեղեկացնել, որ Հայաստանը հրաշալի երկիր է․ վրացական զբոսաշրջային ընկերության տնօրեն

Տնտեսություն

Մեր նպատակն է վրացիներին տեղեկացնել, որ Հայաստանը հրաշալի երկիր է․ վրացական զբոսաշրջային ընկերության տնօրեն

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

Տնտեսություն

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցություն դեռևս չի ձևավորվել

Տնտեսություն

Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցություն դեռևս չի ձևավորվել

Ավիաչվերթները տուրիզմը զարգացնելու կարևոր միջոցներից են. Մեխակ Ապրեսյան

Տնտեսություն

Ավիաչվերթները տուրիզմը զարգացնելու կարևոր միջոցներից են. Մեխակ Ապրեսյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում