Հասարակական

Մասնագետն առաջարկում է ստեղծել Հայաստանի տուրիստական ռեսուրսների կադաստր

2 րոպեի ընթերցում

Մասնագետն առաջարկում է ստեղծել Հայաստանի տուրիստական ռեսուրսների կադաստր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ է ստեղծել տուրիստական ռեսուրսների կադաստր` պատմամշակութային ու բնական բոլոր հուշարձանների ներառմամբ: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Տուրզիմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը: «Մենք պետք է Հայաստանում ստեղծենք տուրիստական ռեսուրսի կադաստր: Օրինակ, մենք պետք է վերցնենք լավագույն մարզերը, որոնք հագեցած են պատմամշակութային ու բնական հուշարձաններով, եւ ուսումնասիրենք, թե ինչ ռեսուրս ունենք, որ չի հանվել շուկա»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ օգտագործվում է Հայաստանի տուրիստական հնարավորությունների մոտ 30 տոկոսը:

Ռեկտորը նշեց, որ այլ երկրների համեմատ Հայաստանում կարիք չկա 300-400 կիլոմետր գնալ հուշարձան տեսնելու համար: «Մեր երկիրն իսկական գանձարան է: Ամեն քայլափոխին կարելի է ինչ-որ հուշարձան տեսնել»,- ասաց Մինասյանը: Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորը ներքին եւ ներգնա տուրիզմի զարգաման համար կարեւորեց պետության դերակատարությունն ու համապատասխան ծրագրերի մշակումը: Մինասյանի դիտարկմամբ՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա զբոսաշրջության զարգացման ազդեցությունն իր վրա՝ հացի, հյութերի, սննդամթերքի ու այլ ռեսուրսների վաճառքից ստացված շահույթների տեսքով:

Հայաստանը տուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ ունի: ՀՀ տարածքում անհաշվելի են պատմամշակութային կոթողներն ու բնապատկերների բազմազանությունը: Կառավարությունը զբոսաշրջության զարգացումը Հայաստանում գերակա ծրագիր է հռչակել: 2012-ին Հայաստան է այցելել 840 հազարից ավելի զբոսաշրջիկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում