ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիիս 14-ին կայանալիք «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանի պատվիրակ 17-ամյա Վահանգն Մարգարյանը կներկայացնի «Փակուղի» անվանումով մենապար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 5-ին հրավիրված ասուլիսում Մարգարյանը նշեց, որ առաջին ագամ է մասնակցում միջազգային մրցույթի եւ իր համար մեծ պատասխանատվություն է, քանի որ ներկայացնելու է ոչ միայն իրեն, այլեւ` Հայաստանը:
«Կանեմ ամեն ինչ, որպեսզի լավ մատուցենք մեր պարը:Կարծում եմ, որ ով էր լիներ իմ փոխարեն, կհուզվեր, քանի որ ներկայացնում է ամբողջ հայ ազգը: Առաջին անգամ ենք մասնակցում եւ հույս ունենք, որ լավ տպավորություն կթողնենք»,- ասաց Մարգարյանը:
Անդրադառնալով` իր ելույթին պարողը նշեց, որ իր բեմականացման մեջ ներկայացված է անելանելի իրավիճակ, որից պարողը չի կարողանում դուրs գալ փակուղու պատճառով:Բեմադրության հեղինակն է Շվեդիայի թագավորական թատրոնի մենապարող Արսեն Մեհրաբյանը, ով ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի որդին է:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու, պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ մրցույթին այս տարի մասնակցում է տասը երկիր, եւ սպասվում է բավական բարդ մրցակցություն:«Ի տարբերություն «Եվրատեսիլ»-ի երգի մրցույթի, պարայինի դեպքում մասնակիցների ելույթները նախապես չեն հրապարակվում, քանի որ չկա նաեւ sms քվեարկություն»,- տեղեկացրեց Գասպարյանը: Նրա խոսքով` «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ը միայն բալետի մրցույթ չէ, այլ` առաջին հերթին պարի մրցույթ է:
Հայաստանյան պատվիրակության ղեկավարը նշեց, որ դեռ վիճակահանություն տեղի չի ունեցել եւ հայտնի չէ երկրների ելույթների հերթականությունը:
Հայաստանի մասնակցի պարուսույց, Երեւանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանի բնորոշմամբ` Մարգարյանը պատրաստ է մրցույթին:«Մեր բեմադրությունը հագեցած է բալետային բարդագույնէլէմենտներով»,- ընդգծեց Գրիգորյանը:
Պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին` Գասպարյանը նշեց, որ հայկական բեմադրության համար երաժշտությունը հեղինակել է Օտտո Բուբենչիկը, ով Իրժի եղբոր հետ բավական հայտնի են երաժշտական աշխարհում:«Երաժշտության մեջ կհնչի դուդուկ, ջութակ: Բեմում ներկա կլինի հայկական շունչը»,- նշեց պատվիրակության ղեկավարը` հավելելով, որ բեմադրության երաժշտությունը հնարավորինս ժամանակակից է լինելու:
Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայանալիք «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը կներկայացնի 17-ամյա Վահագն Մարգարյանը:Համաձայն մրցույթի կանոնադրության` բեմադրությունը կունենա մեկ ու կես րոպե տեւողություն: Մասնակիցները հանդես կգան նաեւ խմբակային պարով, որը բեմադրվելու է հենց այնտեղի խորեոգրաֆի կողմից, միայն եզրափակիչ անցած պարողներին կսպասվի նաեւ իմպրովիզի փուլը, որտեղ գնահատելի կլինի շուտ կողմնորոշվելու ունակությունը եւ տարբեր ոճերում հանդես գալու կարողությունը:
Հայաստանն իր եվրատեսիլյան կենսագրության մեջ առաջին անգամ է մասնակցում «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ին: Միջազգային այս հեղինակավոր մրցույթը առաջին անգամ անցկացվել է 1985 թվականին Իտալիայում եւ շարունակվել է երկու տարին մեկ:
Հունիսի 14-ին ժամը 22:00-ին մրցույթ կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիիղ եթերում: Հայկական պատվիրակությունը կմեկնի Գդանսկ հունիսի 7-ին: