Գյումրիում 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո լույս աշխարհ է եկել 50 հազարերորդ երեխան

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ծննդատանն այսօր լույս աշխարհ է եկել 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո ծնված 50 հազարերորդ երեխան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երեխաների իրավունքների պաշտպանության եւ խորհրդանշական՝ 50 հազարերորդ երեխայի ծնունդը շնորհավորելու նպատալով «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ էին եկել Շիրակի մարզետ Ֆելքիս Ցոլակյանը եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերջիններս նորածնին հանձնեցին դրամական պարգեւներ եւ նվերներ: Դրամական պարգեւ էր ուղարկել նաեւ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:Փոքրիկի հարարզատներից մեկը «Անի տուր»-ի կողմից նաեւ ստացավ ուղեգիր` ճամփորդելու դեպի Արեւմտյան Հայաստան: Ղարիբջանյան գյուղում բնակվող Հովհաննիսյանների ընտանիքում 4 կիլոգրամ քաշ ունեցող նորածինը՝ փոքրիկ Հայկը, երրորդ զավակն է: Մայրը՝ Սաթենիկը, «Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ընթացքում նշեց, որ անակնկալի էր եկել լուրն իմանալով, բայց իր համար ամենաթանկ նվերն իր փոքրիկն է:

Օրվա խորհրդով պայմանավորված` նվերներ, ծաղիկներ եւ շնորհավորանքեր ստացան Գյումրիում մայրացած բոլոր կանայք: Մարզպետը նաեւ շնորհակալագրեր հանձնեց քաղաքի ծննդատան լավագույն աշխատակիցներին: Տոնի առթիվ նվերներ էին պատրաստել նաեւ որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայերեն Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը