Դալիթան իր նոր «Դարի նորություն» երգը նվիրում է երեխաների պաշտպանության միջազգային օրվան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում ներկայացրած երգչուհի Դալիթան երեխաների պաշտպանության օրվան հունիսի 1-ին ընդառաջ հանրության դատին է նեկայացնում իր նոր` «Դարի նորություն» երգը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին նշեց, որ երգը իրեն նվիրել է երաժշտության հեղինակ Գարիկ Գեւորգին, ով իրկանացրել է նաեւ երգի գործիքավորումը:

«Ես խնդրեցի իմ ուսուցչուհուն Էմմա Ասատրյանին գրել երգի խոսքերը»,- պատմեց Դալիթան: Նրա խոսքով` չնայած որ դեռ չեն հասցրել նկարահանել երգի տեսահոլովակը, սակայն մեծ է ցանկությունը այն հանձնել հանրության դատին հենց հունիսի 1-ին:«Որոշեցի հենց այդ գեղեցիկ օրվա նախաշեմին նվիրել իմ կատարումը բոլոր երեխաներին»,- ավելացրեց երգչուհին, ով շատ շնորհակալ է երգի հեղինակներին իրեն նման կարեւոր նվեր մատուցելու համար:

Նախքան այս Դալիթան ապրիլի 9-ին հանրությանն էր ներկայացրել իր «Մամ ջան» տեսահոլովակը:

Դալիթան ծնվել է 1999թ. սեպտեմբերի 19-ին, Թեհրանում: 2001 թվականին տեղափոխվել է Երեւան: 2006թ-ից սովորում է Երևանի Սպենդիարյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դաշնամուրի, վոկալի եւ կիթառի բաժիններում: Ունի 9 հեղինակային երգ եւ տեսահոլովակ: 2007թ.Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնում դարձել է դափնեկիր: 2009թ. եւ 2010թ. Հայաստանի պարային օլիմպիադայում զբաղեցրել է 1-ին տեղը և արժանացել ոսկե մեդալների: 2009թ. Երևանի քաղաքապետարանի «Ոսկե Սրինգ» մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին մրցանակի: 2010թ. և 2011թ. դարձել է «Նոր Ալիք» երգի մրցույթի դափնեկիր:

2011թ. առաջին Ազգային մանկական մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն հիթ» անվանակարգում արժանացել է պատվոգրի:

Արժանացել է մանկական «Միսս Երևան», «Միսս Գովազդ», «Միսս Տաղանդ», «Միսս Թոփ-Մոդել Հայաստան»,«Եվրատեսիլի Դեսպան»,«Ոճային Պատանի Երգչուհի»,«Միսս Կատարելիության»տիտղոսների: Հայկական Երկրորդ հեռուստաալիքով վարել է «Բարի լույս, Հայաստան» ծրագրի մանկական լուրերը, եղել է «Կենտրոն» եւ «ATV» հեռուստաընկերություններով հեռարձակվող «Բումբումիկ շոու» ծրագրի թղթակից: 2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված տաղանդ» նախագծին, անցել կիսաեզրափակիչ փուլ և նկարահանվել է «Շիլաշփոթ» հեռուստանովելում: 2012թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Չարլի Շոու» եւ «Կարգին սերիալ» նախագծերում: «Ես» ամսագրում ունեցել է սեփական էջը` «Դալիթա եւ ընկերներ» խորագրով: Մասնակցել է Արտաշես Ալեքսանյանիթատերական ստուդիայի բեմադրած «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացմանը:

Հայերեն

Լիբանանը Սիրիային է հանձնել նավաստիների կողմից փրկված ավելի քան 20 միգրանտի

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ու Ինտերպոլի գլխավոր քարտուղարը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի ուժեղացման հարցը

Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը նախնական դատալսումներ է նշանակել

Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի

Որոշել ենք մեր գործունեությունը դարձնել ավելի հրապարակային. Սուրեն Պապիկյան

Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ

ԱՄՆ նախագահը կրկին առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել «Թրամփի նեղուց»

Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման արդիականացման տեսանկյունից անհրաժեշտ են թռիչքաձև զարգացմանը միտված քայլեր․ ՆԳ նախարար

Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում