Տարածաշրջանային

Թուրքիայում հերքել են Քիմ Քարդաշյանի` թուրք զարմիկ ունենալու մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում հերքել են Քիմ Քարդաշյանի` թուրք զարմիկ ունենալու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ մոդել, «Ռեալիթի շոու»-ի աստղ Քիմ Քարդաշյանի` Թուրքիայում զարմիկ ունենալու մասին լուրերը հերքվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Haberler.com-ը:

Արդահան նահանգի Քարաքալե գավառում բնակվող Մուամմեր Չոփուրը հերքել է Քիմ Քարդաշյանի զարմիկը լինելու փաստը: «Հոգնել ենք սխալ, սուտ տեղեկությունները մեկնաբանելուց»,- ասել է Չոփուրը` նշելով, որ այլևս ցանկություն չունի մեկնաբանել նման լուրերը:

Ավելի վաղ անգլիական The Sun պարբերականը հոդված էր հրապարակել, որում պնդում էր, որ Քարդաշյանը զարմիկ ունի Թուրքիայում: Թերթը գրել էր, թե զարմիկ Մուամմեր Չոփուրը հույս ունի մեկ օր հանդիպել Քարդաշյանին և նրա հետ թեյ խմել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում