Հայկոյի` Գյումրիի համերգից գոյացած հասույթով քաղաքի տուն-ինտերնատի համար գնվել է նոր դանշամուր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն (Հայկ Հակոբյան)Գյումրիի Արվեստների ակադեմիայի դահլիճում մայիսի 26-ին հանդես է եկել բարեգործական համերգով, որի տոմսերից գոյացած հասույթի միջոցով Գյումրու տուն-ինտերնատի համար գնվել է Petroff մակնիշի չեխական դաշնամուր: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայկոն պատմեց, որ համերգն անցել է յուրահատուկ ջերմ մթնոլորտում:

Իր գեղարվեստական ղեկավարությամբ Երեւանի Պ. Չայկովսկու անվաներաժշտական դպրոցին կից վոկալ-էստրադային ստուդիայի սաները մայիսի 25-ին նույն դահլիճում Գյումրիի մանկատան երեխաների համար նույնպես բարեգործական համերգ են տվել:

«Մանկատան երեխաների համար կազմակերպված համերգը նույնպես արտակարգ անցավ, Գյումրիի քաղաքապետն իր թոռների հետ մինչեւ վերջ մեզ հետ էր»,- ասաց Հայկոն:

Նա նշեց, որ Գյումրիում երկու համերգների կապակցությամբ աշխուժություն եւ բարձր տրամադրություն էր տիրում:

Մայիսի 25-ին վոկալ-էստրադային ստուդիայի սաները համերգի ընթացքում կատարել են ոչ միայն իրենց հեղինակային ստեղագործությունները, այլեւ տարբեր ոճերի եւ ժանրերի կատարումներ, այդ թվում` հայկական եւ արտասահմանյան:Համերգին միացել են նաեւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ:

Իսկ հաջորդ օրը` մայիսի 26-ին, տեղի է ունեցել Հայկոյի հեղինակային երգերի երեկոն, որի ընթացքում հնչել են ֆիլմերի համար գրված իր բոլոր soundtrack-ները: Համերգն անցկացվել է talk show տարբերակով. հանդիսատեսը հնարավորություն է ունեցել իր հարցերն ուղղել երգահանին:

Իսկ Գյումրում տուն-ինտերնատի բնակիչների հետ հանդիպմանը վերջիններիս խնդրանքով Հայկոն կատարել է իր վերջին «Ես քեզ սիրահարվել եմ» երգը, ինչը նույպես բարձր է գնահատվել: Երաժիշտը ծրագրում է իր բարեգործական ուղղվածության ծրագրերը շարունակական եւ ավելի լայնամասշտաբ դարձնել:

Հայերեն

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում