«Հայաստանի ձայնը» նախագծի մասնակիցների համերգը Գյումրիում անցել է լեփ-լեցուն դահլիճում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի բոլոր մասնակիցները մայիսի 10-ին մեծ համերգով հանդես ենեկելԳյումրիի` Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ջազը եւ Գյումրին» նախագծի համահիմնադիր Մկրտիչ Մանուկյանը, համերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում, ուղեկցվել է բուռն ծափահարություններով եւ հիանալի տրամադրությամբ:

Այն ամբողջովին եղել է կենդանի կատարմամբ:

«Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող էր ճանաչվել 18-ամյա Մերի (Մաշա) Մնջոյանը: Նախագծում երկրորդ տեղն է զբաղեցրել Նարեկ Մակարյանը:

Մնջոյանը ներկայացնելու է Հայաստանը հուլիսի 23-28-ը Յուրմալայում կայանալիք երիտասարդ կատարողների «Նոր Ալիք 2013» երգի մրցույթում:

Այս մեգանախագիծը մեկնարկել էր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում 2012 թվականի նոյեմբերից: Այն հանդիսանում է The Voice միջազգային երաժշտական նախագծի հայաստանյան տարբերակը: The Voice -ի ձեւաչափը մշակվել է hոլանդացի մեդիա- գործարար Ջոն դե Մոլին պատկանող Talpa Media ընկերության կողմից: Նախագիծը հաջողությամբ իրագործվել է եւ այժմ էլ պատրաստվում է հեռարձակման աշխարհի 45 երկրներում: Վերջերս այն իրականացվել է նաև Ռուսաստանի Առաջին ալիքով:

Համերգի կազմակերպիչներն էին Manukyan production-ը եւ «Արմենիա» հեռուստաընկերությունը:

Հայերեն

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության գործում ներգրավվածության մեջ կասկածվող նավի

ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters

Չինաստանում ստեղծվել է կիբերխարդախության դեմ պայքարի միջազգային դաշինք

Հիմնանորոգվում է Երերույքի տաճարից դեպի Անիպեմզա տանող ճանապարհը

Լիբանանը Սիրիային է հանձնել նավաստիների կողմից փրկված ավելի քան 20 միգրանտի

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ու Ինտերպոլի գլխավոր քարտուղարը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի ուժեղացման հարցը

Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը նախնական դատալսումներ է նշանակել

Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի

Որոշել ենք մեր գործունեությունը դարձնել ավելի հրապարակային. Սուրեն Պապիկյան