Թուրքիայում հայ և հույն համայնքներին վերաբերող լուսաբանումների մոտ 25 տոկոսն ատելություն է սերմանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայումհայ և հույն համայնքներին վերաբերող լուսաբանումների մոտ 25 տոկոսն ատելություն է սերմանում, այնինչ ընդհանրապես քրիստոնյաների վերաբերյալ լուսաբանումների միայն 18 տոկոսն է ատելություն ենթադրում:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքականHürriyet Daily News-ը, այս մասին նշվում էՀրանտ Դինք հիմնադրամի ուսումնասիրության արդյունք հանդիսացող զեկույցում, որի համաձայն` հայկական և հունական համայնքներն ամենից հաճախ են հարձակման ենթարկվում թուրքական ԶԼՄ-ներիկողմից:

Ուսումնասիրությունների ընթացքում գնահատվել են 2012 թվականի վերջին հինգ ամիսների լրատվական հրապարակումները, որոնք էթնիկ, կրոնական խտրականություներ եւ ռասիստական ​​արտահայտություններ են պարունակել, մարդատյացություն եւ գենդերային ատելություն սերմանել:

Ուսումնասիրություններիարդյունքն ամփոփող զեկույցում նշված է, որ ատելություն պարունակող հրապարակումներ են ուղղվում ոչ միայն կրոնական կամ էթնիկական խմբերին, այլ նաև մարգինալ խմբերին` համասեռամոլներին` 63 տոկոս, տրանսսեքսուալներին`32 տոկոս և կանանց` 5 տոկոս:Ստամբուլում ամենից շատն է տարածված ատելություն սերմանող խոսքը:

Ընդհանուր լրատվական դաշտումատելություն սերմանող խոսք և թշնամական արտահայտություններ պարունակողհրապարակումները կազմել են 42 տոկոս, իսկ շահարկող կամ կողմնակալլուրերը` 27 տոկոս:Զեկույցում նշվում են այն թերթերի, հրապարակումների, ինչպես նաև սյունակների հեղինակների անունները, որ ատելություն սերմանող խոսք են օգտագործել, կցվել են այդ հրապարակումներիցհատվածներ:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA