Սպորտ

Հայ լեռնագնացներն առաջին անգամ կմասնակցեն էքստրեմալ մարզաձեւերի Red Fox Elbrus Race 2013 փառատոնին

1 րոպեի ընթերցում

Հայ լեռնագնացներն առաջին անգամ կմասնակցեն էքստրեմալ մարզաձեւերի Red Fox Elbrus Race 2013 փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան հրավեր է ստացել մասնակցելու մայիսի 6-11-ը Էլբրուսում կայանալիք էքստրեմալ մարզաձեւերի Red Fox Elbrus Race 2013 ամենամյա փառատոնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից, Հայաստանը փառատոնին կներկայացնեն ֆեդերացիայի լավագույն մարզիկները՝ Լեւոն Մովսիսյանը, Վարդան Խաչատրյանը, Հովհաննես Մարտիրոսյանը:

Փառատոնին կմասնակցեն նաեւ լեռնագնացներ Ռուսաստանից, Ուկրանիայից, Ղազախստանից, Վրաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից:

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի գործունեության 2 տարիների ընթացքում հայ լեռնագնացները բավականին լավ արդյունքներ են գրանցել՝ նվաճելով Դեմավենդի (5670), Կազբեկի (5033) եւ Էլբրուսի (5642) գագաթները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում