Իրավունք

Երևան քաղաքում ընտրության իրավունք ունի 816 475 քաղաքացի

2 րոպեի ընթերցում

Երևան քաղաքում ընտրության իրավունք ունի 816 475 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ՀՀ ոստիկանությունը համացանցում տեղադրել է Երևան քաղաքի ընտրողների ցուցակը(www.police.am կայքի «Ընտրողների ցուցակ» բաժնում ընտրողների, ինչպես և ընտրատեղամասային կենտրոնների ցուցակները զետեղված են ներբեռնելու հնարավորությամբ):Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ընտրողների վերջնական թիվը 816 475 է,որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են (փախստականներ, կացության հատուկ կարգավիճակ ստացածներ, կացության մշտական և ժամանակավոր կարգավիճակ ստացածներ):ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք չեն ունեցել:

ՀՀ Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի ընտրողների թիվը կազմել է 813 502, որից 810 925 ընտրող ընդգրկված են եղել հիմնական ցուցակում, 2577 ընտրող` լրացուցիչ ցուցակներում:

Այսպիսով, Երևան քաղաքի ՀՀ քաղաքացի հանդիսացող ընտրողների թիվը ՀՀ Նախագահի ընտրություններից հետո չի աճել, իսկ 26.03.2013թ. հրապարակված Երևան քաղաքի ընտրողների թվի համեմատ (817 814) ընտրողների վերջնական թիվը նվազել է 1339-ով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում