ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:System of a Down մեթալ-ռոք խմբի նախկին մենակատար,ամերիկահայ երգահան, հասարակական ակտիվիստՍերժ Թանգյանը, նորվեգացի կոմպոզիտոր, կիթառահար Այսանը և այլ հայտնի երաժիշտներ ձայնագրվել են«Մենք ենք» բարեգործական երգում: Ինչպես հաղրոդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելովMetal Underground երաժշտական կայքը,երգը ձայնագրվել էբրիտանացի երաշժտական լրագրող Ռեյ Հորլոյդի հեղինակածRevolution Harmony շահույթ չհետապնդող երաժշտական նախագծի շրջանակում:Երգը նվիրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, Մարդու իրավունքների ջատագով և Նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելայինև ռեգգի երաժիշտ Լաքի Դյուբի հիշատակին: Վերջինս հայտնի է որպես «Հյուսիսային Աֆրիկայի Բոբ Մարլի»:
Ստացված ողջ հասույթը կտրամադրվի Buskaid բարեգործական կազմակերպությանը, որ անվճար երաշժտական դասեր և գործիքներ է ապահովում Հարավային Աֆրիկայի երեխաների համար:
Revolution Harmony երաժշտական նախագծի գաղափարախոսության համաձայն`երաժշտական հարմոնիայի միջոցով ոգեշնչվելու շնորհիվ հնարավոր է հասնել սոցիալական հարմոնիայի:
Սինգլը կթողարկվի հուլիսի 18-ին` Նելսոն Մանդելայի օրը:Սինգլում կիթառի կատարմամբ հանդես կգա կանադացի հայտնի երաժիշտ Դևին Թոունսենդը, կհնչի նաև կիթառի նվագակցություն` Սթեֆան Լոհի կատարմամբև Միացյալ Թագավորության երիտասարդ կատարող Էբբի Ջոնսոնի վոկալը:
ՄԱԿ-ը 2010-ի հուլիսի 18-ը հայտարարել է Նելսոն Մանդելայի համաշխարհային օր՝ դրանով ճանաչելով նշանավոր հարավաֆրիկացու բարոյական առաջնորդությունը։