Հասարակական

«Արմենպրես»-ն ու ИТАР-ТАСС-ը ստորագրել են համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

 «Արմենպրես»-ն ու ИТАР-ТАСС-ը ստորագրել են համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության եւ ИТАР-ТАСС-ի միջեւ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր ստորագրվեց Սոչիում ապրիլի 18-ից 20-ը անցկացված Ազգային լրատվականգործակալությունների մերձսեւծովյան ասոցիացիայի (BSANNA) 6-րդ գլխավորնստաշրջանի ժամանակ: Համաձայնագիրը ստորագրեցին «ИТАР-ТАСС»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը եւ «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը: Կողմերը տեղեկատվություն կփոխանակեն քաղաքական, տնտեսական, գիտամշակութային եւ այլ ոլորտներում: Նախատեսվում են նաեւ լրագրողական փորձի փոխանակություններ եւ մասնագետների փոխայցեր:

«Արմենպրես»-ն ակտիվացնում է օտարերկրյա լրատվական գործակալությունների հետ համագործակցությունը:«Արմենպրես»-ի եւ Քուվեյթի Ազգային լրատվական գործակալության (ՔՈՒՆԱ) միջեւ ապրիլի 2-ին Երեւանում ստորագրվել էր փոխըմբռնման համաձայնագիր: ՎրացականGHN լրատվական գործակալության հետ «Արմենպրես»-ը փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել ապրիլի 17-ին՝2013-2014 թվականների համագործակցության նոր ուղենիշեր սահմանելով:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1918 թվականին: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: «Արմենպրես»-ի բաժանորդների թվում են զանգվածային լրատվության միջոցներ, դեսպանատներ, միջազգային կազմակերպություններ, բանկեր, ֆինանսական կառույցներ, վերլուծական կենտրոններ, ինստիտուտներ եւ այլն:

«ИТАР ТАСС»-ը հիմնադրվել է 1904 թվականին: Լրատվական գործակալությունը ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն եւ արաբերեն լեզուներով նորություններ է թողարկում: «ИТАР ТАСС»-ը խոշորագույն ռուսական լրատվական գործակալությունն է՝ 500-ից ավելի թղթակիցներով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում