Սոնան եւ Արմեն Հովհաննիսյանը ներկայանում են համատեղ «Սիրո ալիք» տեսահոլովակով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սոնայի եւ ժողովրդական ու էստրադային ոճերում ստեղծագործող երգիչ Արմեն Հովհաննիսյանի նոր «Սիրո ալիք» տեսահոլովակի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 17-ին «Յանս» երաժշտական ակումբում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղակացրեց «ՍփրինԳրուպ» ընկերության PRկոորդինատոր ՄարիամՍաֆարյանը` տեսահոլովակի ռեժիսորն է Ալեն Մենուան, սցենարիստը` Արմեն Վաթյանը:

Շնորհանդեսին կնախորդի ասուլիս, որի ընթացքում կներկայացվի զուգերգի ձեւավորման պատմությունը, տեղի կունենա տեսահոլովակի շնորհանդեսը և ԶԼՄ-ներին կցուցադրվի տեսահոլովակի նկարահանման ընթացիկ աշխատանքների մասին պատմող անակնկալ ֆիլմը:

Շնորհանդես-ասուլիսին կհաջորդի տոնական ընդունելություն՝ կոկտեյլ երեկույթ: Հյուրասիրության ընթացքում կենդանի բենդի նվագակցությամբ ելույթ կունենան երգչուհի Սոնան, Արմեն Հովհաննիսյանը, Մերի Մնջոյանը, Հովհաննես Անդրեասյանը, Նարեկ Գևորգյանը, Աննա Պապյանը: Երեկույթը կշարունակվի Jam session ձեւաչափով:

Երեկույթին ներկա կլինեն հատուկ հյուրեր մշակույթի, բիզնեսի եւ պետական ոլորտներից, ներկայացուցիչներ լրատվամիջոցներից եւ շոու-բիզնեսից:

ժողովրդական ու էստրադային ոճերում ստեղծագործող երգիչ Արմեն Հովհաննիսյանը ծնվել է 1976 թվականին Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղում:

1991թվականին ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժին: Ուսումնառության տարիներին հիմնադրում է «Արգիճի» վոկալ-գործիքային համույթը, որը 2003 թվականին վերանվանվում է «Անի»: Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո 3 տարի աշխատում է Մարտունու շրջանի երաժշտական դպրոցում որպես մանկավարժ և միաժամանակ ղեկավարում լարային գործիքների բաժինը:

2011 թվականին նկարահանվում է երգչի առաջին տեսահոլովակը (ռեժիսոր` Ալեն Մենուա)` աշուղ Շերամի «Կարմիր նուռ» երգի հիման վրա:

2012 թվականին Մոսկվայում երգիչը ծանոթանում է երգչուհի Սոնայի հետ, այդ ժամանակ էլ ծնվում է համատեղ զուգերգով հանդես գալու գաղափարը: 2013 թվականի փետրվարին նկարահանվել է Սոնայի եւ Արմեն Հովահննիսյանի «Սիրո ալիք» զուգերգի տեսահոլովակը:

Հայերեն

Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ

Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակը

Լեհական բիզնեսը ցանկանում է մտնել հայկական շուկա, նոր հնարավորություններ բացել հայկական ընկերությունների համար

Դավիթ Թադևոսյանը հանդիպել է ԱՏՁՄ խորհրդի և ռազմավարական անդամների հետ

«Ֆուլ հաուս» ֆիլմը շարունակություն կունենա

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության գործում ներգրավվածության մեջ կասկածվող նավի

ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters

Չինաստանում ստեղծվել է կիբերխարդախության դեմ պայքարի միջազգային դաշինք

Հիմնանորոգվում է Երերույքի տաճարից դեպի Անիպեմզա տանող ճանապարհը