Prague-Intercharm 2013 կոսմետիկայի միջազգային փառատոնում հայ մասնակիցները առաջին մրցանակի են արժանացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրագայից ապրիլի 11-ին Հայաստան կժամանեն Interbeauty Prague- Intercharm 2013 կոսմետիկայի միջազգային փառատոնում իրականցված մրցույթի հաղթող հայաստանյան ներկայացուցիչները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սփրին գրուպ» PR ընկերություն PR պատասխանատու Մարիամ Սաֆարյանը,ամեն տարի 2 անգամ` գարնանը եւ աշնանը Պրագայում անցկացվում է Interbeauty Prague կոսմետիկայի միջազգային փառատոն: 2013 թվականին Interbeauty Prague կայացել է ապրիլի 5-6-ը, որի շրջանակում տեղի է ունեցել ՍՊԱ մատնահարդարման Եվրոպայի առաջնություն:

Մրցույթում Հայատանը ներկայացնում էին «Ռայ Սթայլ» դպրոց-ստուդիայի (Ռայիսա Մելքոնյանի անվան գեղեցկության արվեստի դպրոց-ստուդիա) սաները: Մրցույթ-փառատոնին ներկայացված էին մասնակիցներ Եվրոպայի 24 երկրներից, այդ թվում` Ռուսաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Դանիայից: Մրցույթին Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ:

Interbeauty Prague 2013-ի ՍՊԱ մատնահարդարման Եվրոպայի առաջնության բոլոր անավանկարգերում Հայաստանի ազգային հավաքականն արժանացել է 1-ին մրցանակին:

Վիկտորյա Գալուստյանն1-ին մրցանակի է արժանացել«Սալոն» եւ«Տղամարդու կերպար», Սուսաննա Սահակյանը`«Սալոն» եւ «Կերպար»,Լիանա Խաչատուրյանը`«3D ակրիլ» եւ «Ակվարել»անվանակարգերում: Երկրորդ մրցանակ են տարելԱրփինե Ավետիսյանը`«3D ակրիլ»,Նարինե Զակարյանը`«Գեղարվեստական ձևավորում», Սուսաննա Սահակյանը`«Սալոն» անվանակարգերում:Լիլիթ Պետրոսյանը«Միքս Մեդիա» անվանակարգում արժանացել է հինգերորդ մրցանակի:

Գնահատող հանձնաժողովի կազմում էր նաեւ «Ռայ Սթայլ» դպրոց-ստուդիայի հիմնադիր-տնօրեն, մատնահարդարման մրցույթների լիցենզավորված կազմակերպիչ, միջազգային կարգի մրցավար Ռայիսա Մելքոնյանը:

Հայերեն

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում