Հասարակական

Սփյուռքում հայերեն խոսողների թիվն ավելացնելու ծրագրերը գերազանցել են սպասելիքները. Հրանուշ Հակոբյան

2 րոպեի ընթերցում

Սփյուռքում հայերեն խոսողների թիվն ավելացնելու ծրագրերը գերազանցել են սպասելիքները. Հրանուշ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության գլխավոր ռազմավարությունը հայապահպանությունն է, ինչի ուղղությամբ ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը` պատասխանելով ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի այն հարցին, թե մայրենի լեզվի պահպանության հարցը ինչ վիճակում է սփյուռքում:

«Պետք է ցավով արձանագրեմ, որ հայերեն խոսողների թիվը սփյուռքում գնալով պակասում է: Այդ խնդրի լուծման նպատակով Սփյուռքի նախարարությունը ստեղծել է ամառային դպրոց, որի արդյունքները գերազանցել են սպասելիքները»,-ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով` ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ մեկտեղ սփյուռքում աշխատող ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ են անցկացվել, ստեղծվել է էլէկտրոնային գրադարան, որը շատ արագ հասանելի է դառնում սփյուռքի հայությանը:

«Մենք տպագրելու ենք նաև արևմտահայերեն գրականություն` այբբենարան և դասագրքեր: Գրականության և լեզվի ինստիտուտներում բացել ենք սփյուռքի բաժին»,-ասաց նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը:

ԱԺ ապրիլի 10-ի նիստում մեկնարկել է հարցուպատասխանի ժամը: Կառավարությանը ներկայացվել են չորս գրավոր հարցեր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում