Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի Ռուսաստանի շախմատի առաջնությանը
1 րոպեի ընթերցում
![Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի Ռուսաստանի շախմատի առաջնությանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/04/714308.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լավագույն շախմատիստներից Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի շախմատի Ռուսաստանի թիմային առաջնությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին ՀՀ շախմատի ֆեդերացիայից, օլիմպիական չեմպիոն Սերգեյ Մովսիսյանը եւ մի քանի այլ հայ շախմատիստներ կմասնակցեն ապրիլի 7-13-ը Լոո քաղաքում անցկացվելիք Ռուսաստանի թիմային առաջնությանը:
Շախմատի ֆեդերացիան տեղեկացնում է նաեւ, օլիմպիական չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ մի խումբ այլ հայ շախմատիստներ կմասնակցեն ապրիլի 7-15-ը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվելիք Շեյխ Ռաշիդ Բեն Համդան Ալ Մաքթումի գավաթի 15-րդ խաղարկությանը: