Թաթա Սիմոնյանն ու Քրիստինա Օրբակայտեն ապրիլի 7-ի առթիվ «Մեր սիրո տոն»-ը երգը կնվիրեն կանանց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ երգիչ Թաթա Սիմոնյանը եւ ռուսական էստրադայի հանրահայտ երգչուհի Քրիստինա Օրբակայտեն ապրիլի 7-ին հանրության դատին կներկայացնեն «Մեր սիրո տոնը» երգը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում` Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը նշեց, որ տեսահոլովակը արտիստների կողմից իրենց երկրպագուներին նվեր է մայրության եւ գեղեցկության տոնի` ապրիլի 7-ի կապակցությամբ:

«Երգի գաղափարը առաջացավ համատեղ միջոցառման մասնակցությունից հետո: Հետագայում մենք առաջարկեցինք նկարահանել նաեւ երգի տեսահոլովակը»,- ասաց Նազարյանը:Նրա խոսքով` երգի տեսահոլավակի պրեմիերան YouTube-ում նախանշված է ապրիլի 7-ին:«Մեր սիրո տոնը» երգի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել է Մանե Հակոբյանը:Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Լոս Անջելեսում 2013 թվականի սկզբին:

Հանդիսանալով փոփ-ֆոլկլյոր ժանրի վառ ներկայացուցիչ` Թաթան իր երաժշտական գործունեությամբ հայկական երգարվեստում համարվում է եզակի հեղինակ-կատարող: Նա իր խմբի անդամների հետ ավելի քան 20 տարի ներկայացնում է հայկական երաժշտությունը: 2006 թ-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: 2008թ-ին Մոսկվայի «Տաշիր» ամենամյա հայկական երաժշտական մրցանակաբաշխությանն արժանացել է «Հայ փոփ երաժշտության արքա» տիտղոսին:

Համերգային գործունեության 20 տարիների ընթացքում Թաթան բազմաթիվ համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Հունաստանում, Կիպրոսում, նաև` Մերձավոր Արևելքի շատ երկրներում, Ռուսաստանի 45 քաղաքներում՝ հեղինակավոր համերգային դահլիճներում հավաքելով ռեկորդային թվով հանդիսատես:

Թաթան իր բոլոր երգերի և′ երաժշտության, և′ խոսքերի հեղինակն է: Նրա երգերի մեծամասնությունը հիթեր են դարձել և միշտ առաջատար հորիզոնականներ զբաղեցրել հեռուստա և ռադիոեթերներում, հաղթող են ճանաչվել բազմաթիվ երաժշտական անվանակարգերում: Նա ձայնագրել է զուգերգեր մի շարք հայտնի երգիչների հետ Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից, այդ թվում` Լյուբով Ուսպենսկայայի, Անատոլի Դնեպրովի:Մասնակցել է «Երևան-Մոսկվա տրանզիտ» նախագծին, որտեղ զուգերգերով հանդես է եկել «Օտպետիե Մաշեննիկի» եւ «Ռեֆլեքս» ռուսական խմբերի հետ: «Հայաստանի ձայնը» նախագծում երգիչը հանդես ակավ որպես մարզիչ:

Քրիստինա Օրբակայտեն ռուսական էստրադայի, կինոյի եւ թատրոնի վառ ներկայացուցիչներից է: Օրբակայտեն կատարել է ավելի քան 150 երգ, նկարահանվել ավելի քան երկու տասնյակ գեղարվեստական եւ հեռուստատեսային ֆիլմերում: Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի դուստրը համեգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում` Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, այդ թվում նաեւ` Հայաստանում:

Այժմ Youtube-ում տեղադրված է տեսահոլովակի կարճ տարբերակը:

Հայերեն

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում