Մարզային

Շիրակ գյուղերում այս տարվանից կիրականացվի բնակարանաշինական ծրագիր

1 րոպեի ընթերցում

Շիրակ գյուղերում այս տարվանից կիրականացվի բնակարանաշինական ծրագիր

ԳՅՈՒՄՐԻ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսավորման տարբեր աղբյուրներով Շիրակի մարզում այս տարի նախատեսվում է իրականացնել ավելի քան 20 մլրդ դրամի շինարարության մոնտաժային աշխատանքներ, որի գերակշռող մասը բաժին է ընկնում բնակարանաշինությանը: Այս ոլորտում կատարվելու է 8 մլրդ 600 մլն դրամից ավելի գումաի աշխատանք: ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, Գյումրիում կառուցվելու է 8 բնակելի շենք՝ 428 բնակարանով, Ախուրյանում շարունակվում է կառուցվել 4 բազմաբնակարան բնակելի շենք՝ 136 բնակարանով, իսկ Մարալիկի սոցիալական թաղամասում կառուցվում է 4 բնակելի՝ 67 բնակարանով: Մարզի գյուղական բնակավայրերում եւս այս տարվանից կիրականացվի բնակարանաշինական ծրագիր. կառուցվելու է մոտ 140-150 բնակարան: Այս թիվը դեռեւս վերջնական չէ: «Այս բոլոր աշխատանքներն իրականացվելու են պետական բյուջեի միջոցներով, հիմնականում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով»,- նշեց Ալբերտ Մարգարյանը:

2012 թվականին մարզին քաղաքաշինության ոլորտին տարբեր աղբյուրներով հատկացվել էր 26 մլրդ 700 մլն դրամ գումար, որից 16 մլդ 500 մլն դրամը բաժին էր ընկել բնակարանաշինությանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում