Գյումրին մեծ պատասխանատվությամբ պատրաստվում է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք տիտղոսի ստանձնմանը

6 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ Գյումրին հռչակվել է 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հանձնարարականով Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային հատուկ հանձնախումբը ուսումնասիրել, հանրային քննարկումների արդյունքում կազմել եւ ՀՀ մշակույթի նախարարությանն է ներկայացրել նախատեսվելիք միջոցառումների ծրագիրը: Բայց թե այսօր մշակութային ինչ ներուժ ունի Գյումրին՝ աշխարհին ներկայանալու, եւ ինչպիսի խնդիրներ կան, որոնք մինչեւ միջոցառումների մեկնարկը պետք է շուտափույթ լուծում գտնեն, «Արմենպրես»-ի թղթակիցը փորձեց պարզել Շիրակի մարզպետի խորհրդական, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանից:

-Գյումրին մշտապես եղել է մշակութային մայրաքաղաք: Այսյօր քաղաքն արդյոք պատրա՞ստ է «2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» կոչումն իր ուսերին կրելու:

- Գյումրին միշտ է պատրաստ է, որովհետեւ ի վերուստ այս քաղաքն օժտված է արվեստի քաղաք լինելու: Մշակույթը մեր քաղաքի դարավոր ունեցվածքն է, որը ոչ ոք ու ոչինչ չի կարող ջնջել, անգամ` երկրաշարժը: Գյումրին, իրոք, մնաց արվեստածին ու արվեստին ձգտող քաղաք: Շատերը միգուցե մտածեն՝ այսքան հոգսաշատ քաղաքին արժե՞ր տալ «մշակութային մայրաքաղաք» կոչումը: Ես կասեմ՝ այո՛: Սա ապրելու, քաղաքում մնալու հիանալի հույս կարող է լինել: Այդ կոչումը շատ հպարտություն պարգեւող եւ պարտավորեցնող է: Սա նաեւ հոգեբանական, բարոյական պահ է, եւ շատ օգտակար է քաղաքի համար: Իզուր չեն ընտրել այս քաղաքը. Հայաստանում առաջին երաժշտական եւ նկարչական ստուդիաները բացվել են այս քաղաքում, առաջին համալսարանը, առաջին ազգային օպերան եղել է այս քաղաքում: Արվեստի մեջ առաջնեկը միշտ էլ եղել է Գյումրին:

-Ինչո՞վ է ներկայանալու Գյումրին հյուրերին:

-Երբ տանը հյուր ենք ընդունում, նախ պարզում ենք հյուրի նախասիրությունները, նույնիսկ` ճաշակը: Մենք արդեն հավաքում, ի մի ենք բերում մեր «ունեցվածքը», պակասը լրացնում ենք, եւս մեկ անգամ ուսումնասիրում ենք մշակութային համույթները, օբյեկտները, թանգարանային համակարգը, ենթակառուցվածքները, քաղաքի արտաքին տեսքը:

-Քաղաքի արտաքին տեսքն այսօր համապատասխանո՞ւմ է «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» կոչման չափորոշիչներին:

-Այսօրվա դրությամբ՝ ոչ: Ճանապարհների փոսերը, ասֆալտի եւ կանաչի պակասը խնդիր է: Շատ դեպքերում մենք ենք մեղավոր նրանում, ինչ ունենք: Պետությունը մեղավոր չէ, որ մենք կեղտոտ ենք պահում մեր քաղաքը, այն պետք է մաքուր պահել: Բայց բավական լուրջ հարցեր կան, որոնք լուծելու նպատակով Գյումրու քաղաքապետն ու հանձնաժողովը դիմել են կառավարությանը: Հուսով ենք՝ շուտով այդ խնդիրները կլուծվեն:

-Ի՞նչ է արվել մինչ այս պահը, եւ մշակութային միջոցառումների ինչպիսի՞ ծրագրով կներկայանա Գյումրին:

-Մենք արդեն ունենք համապատասխան ծրագիր, աշխատանքներն արդեն սկսել ենք այդ ծրագրով, պատրաստ են կայքը, խորհրդանիշը, ընթացքի մեջ են գովազդի եւ բուկլետների պատրաստման աշխատանքները: Հստակ են միջոցառումների բացման եւ փակման արողությունների ծրագրերը: Կլինեն շատ գեղեցիկ թատերականացված, բազմաբնույթ ու լայնամասշտաբ միջոցառումներ: Գյումրին կներկայանա ազգագրությամբ, կենցաղով, ծիսական- ավանդական միջոցառումներով, մշակույթի բոլոր ճյուղերով, բայց այս բոլոր միջոցառումները կհաստատվեն ֆինանսավորման հաստատումից հետո: Ի դեպ, բացի բուն միջոցառումնեից, կան նաեւ այլ ծրագրեր՝ Մերկուրովի տուն-թանգարանի վերանորոգում, Ասլամազյան քույերի պատկերասրահի մասնակի վերանորոգում, իսկ ամենահիմնականը՝ Գյումրու կենտրոնական զբոսայգու, առաջին թատրոնի շենքի վերականգնման աշխատանքները: Ճիշտ է, դա բավականին մեծ ու ծավալուն աշխատանք է, բայց կարեւոր է, որ սկիզբը դրվի, շարունակելը հեշտ կլինի:

-Ե՞րբ է տրվելու միջոցառումների մեկնարկը:

-Սկիզբը կհայտարարենք ապրիլի 10-ին՝ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնով, իսկ փակումը՝ նոյեմբերին: Գալա համերգը եւ բացման հավաստագրի հանձման արարողությունը հունիսի 2-ին է նախատեսված: Այս ողջ ընթացքում տեղի կունենան միջոցառումներ, սեպտեմբերերին կլինեն ցուցահանդեսներ, կինոփառատոներ: Բոլոր ամիսների ծրագիր հագեցած է միջոցառումներով՝ մոտավորապես յոթանասուն միջոցառում, իսկ սրանք գյումրեցուն ոչ միայն զարթոնք կավետի, այլ նաեւ շինարարության դեպքում աշխատատեղեր ու ներդրում կբերի: Գուցե սա խթան կլինի հետ բերել գյումրեցուն նրա բարոյական կերպարն ու հավատը: Այս փոքրիկ Հայաստանը հետաքրքիր է իր մինասյան գույներով: Եվ երբեք չպետք է թողնել, որ հայոց կարպետի վրա խամրի շիրակյան գույնը:

Գյումրու հետ 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ են ճանաչվել նաեւ Բելառուսի Մագիլով եւ Ադրբեջանի Գաբալա քաղաքները: :

Հարցազրույցը Արմենուհի Մխոյանի

Հայերեն English Русский

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին