Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Վրաստանն անտեսում է ձեռք բերված պայմանավորվածությունները

1 րոպեի ընթերցում

ԱԼՄԱԹԻ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան անհիմն է համարում հակամարտությունների կարգավորման միտումնավոր արգելակման վերաբերյալ Ռուսաստանին հասցեագրված Վրաստանի մեղադրանքը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքական խնդիրներն առաջանում են հակամարտությունների կարգավորման գործընթացն արգելակելու մեջ մեզ հասցեագրված մեղադրանքների պատճառով: Այդ մեղադրանքներն անհիմն ենե,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարն այսօր Ալմաթիում կայացած մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ վրացական կողմն անտեսում է այն փաստը, որ առկա մեխանիզմների շրջանակներում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: «Ուստի, երբ լսում ենք խաղաղապահ գործողությունների ձեւաչափը փոխելու կոչեր, եւ այդ ամենը տեղի է ունենում պայմանավորվածությունների խափանման, հակամարտությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարություն ստորագրելուց Թբիլիսիի հրաժարվելու պայմաններում, դրանք չեն կարող մեր կողմից դիտարկվել որպես այդ հակամարտությունները լուծելու անկեղծ ցանկությունե,- ասել է Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում