Քաղաքականություն

Արշակ Սադոյանը քաղաքական համաձայնության հասնելու նպատակով առաջարկությունների փաթեթ է մշակել

2 րոպեի ընթերցում

Արշակ Սադոյանը քաղաքական համաձայնության հասնելու նպատակով առաջարկությունների փաթեթ է մշակել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային ժողովրդավարների դաշինք»կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը քաղաքական համաձայնության հասնելու նպատակով առաջարկությունների փաթեթ է մշակել: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեցին «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցությունից:

Քաղաքական այդ ուժի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ հետընտրական արդի զարգացումները բացասաբար կարող են անդրադառնալ նաև աշխարհով մեկ հայության ներուժը ի մի բերելու, մարտահրավերներին միասնական ճակատով դիմակայելու հարցով:

«Համոզված, որ և Հանրապետական կուսակցությունն ու Սերժ Սարգսյանը, և «Ժառանգություն» կուսակցությունն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորում են Հայաստան մայրաքաղաք պետությունով համազգային կառույցների միասնական համակարգի ձևավորման խնդիրը, որի համար կպահանջվի նաև ՀՀ-ում կատարել կառուցվածքային` սահմանադրական որոոշակի փոփոխություններ:

Գտնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը լինելով արտգործնախարար, ակունքներով անմիջականորեն կապված Սփյուռքին` այդ հարցում մեծ դերակատարում կարող է ունենալ. Քաղաքական համաձայնության հասնելու նպատակով մեր կողմից մշակվել է առաջարկությունների համապատասխան փաթեթ, և որպեսզի տպավորություն չստեղծվի, որ այդ առաջարկությունը արվում է կողմերից մեկի պատվերով` որոշվեց այն անմիջականորեն ներկայացնել հանրությանը:Այդ նպատակով շահագրգիռ բոլոր ուժերի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվում է քննարկում-ասուլիս»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում