Jazz Parking նախագիծը կունենա երեւանյան շնորհանդես

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Jazz Parking նախագծի երեւանյան շնորհանդեսը տեղի կունենա «Յանս» երաժշտական ակումբում ապրիլի 1-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբից` նախագիծը, ունենալով ֆրանչայզինգի էքսկլյուզիվ հնարավորություն, այսուհետ կիրականացվի նաեւ Հայաստանում Jazz Parking Yerevan անունով եւ կներկայացնի բարձրաճաշակ երաժշտություն միայն կենդանի հնչողությամբ:

Jazz Parking նախագծի հայաստանյան առաջին համերգի գլխավոր հյուրերն են լինելու The Voice նախագծի ռուսական տարբերակի` «Голос»-ի մասնակիցներ ու եզրափակչի մասնակիցներ Մարգարիտա Պոզոյանը, Էդվարդ Խաչարյանը, Գայանա Զախարովան, Արտյոմ Կաչարյանը, ովքեր զուգերգերով հանդես կգան «Հայաստանի Ձայնի» մասնակիցների հետ, ինչպես նաև հայ հայտնի երգիչ, երգչուհիներ ու երաժիշտներ, ինչպիսիք են Սոնան, Շուշան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Եվա Սուջյանը, Տիգրան Պետրոսյանը, Նիկ Եգիբյանը, Մարինե Հակոբյանը, Արտակ Ներսիսյանը, այլք:

Համերգը կվարեն ռուսաստանյան Jazz Parking-ի հաղորդավարներ Արման Մարգարյանն ու Անժելիկա Ալֆերովա Հարությունյանը, ով նաեւ այս նախագծի հեղինակն ու երաժշտական պրոդյուսերն է:

Նախագծի կազմակերպիչները խոստանում են Հայաստանում նախատիպը չունեցող անմոռանալի համերգ ու նոր երաժշտական մոտեցում՝ լի իմպրովիզացիաներով և, որ ամենակարևորն է, բարձրակարգ կենդանի հնչողությամբ:

Jazz Parking նախագիծը գործում է Մոսկվայում 2008 թվականիից՝ Անժելիկա Ալֆերովա Հարությունյանի նախաձեռնությամբ:

Այն իր մասնակիցների քանակական եւ որակական առումով համարժեքը չունեցող նախագիծ է, որտեղ միշտ առկա են իմպրովիզացիաներ, կենդանի ձայն, ջազային եւ այլ ոճերի համաշխարհային հիթերի ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մատուցում:

Նախագծին մասնակցում են տաղանդավոր հայտնի վոկալիստներ եւ երաժիշտներ Ռուսաստանից և արտերկրից: Յուրաքանչյուր համերգային ծրագիր ուրույն անկրկնելի ու անմոռանալի էներգետիկա ու տպավորություններ է փոխանցում հանդիսատեսին:

Jazz Parking-ը համագործակցում է The Voice ծրագրի հետ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում: Այստեղ նույն բեմում հայտնվում են արդեն հայտնի ու ճանաչված աստղեր եւ երիտասարդ սկսնակ կատարողներ, որոնք շատ հաճախ հենց այս նախագծի շնորհիվ դուրս են գալիս ավելի մեծ ու միջազգային բեմեր:

Հայերեն

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը