Քաղաքականություն

Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստանի Դաշնություն կմեկնարկի այսօր

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստանի Դաշնություն կմեկնարկի այսօր

ԵՐԵՎԱՆ,11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում մարտի 12-ին կկայանա Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններից հետո Նախագահ Սերժ Սարգսյանի արտերկրյա առաջին այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգ, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, ՀՀ և ՌԴ նախագահները անդրադառնալու են ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցերին:

Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի նախորդ հանդիպումը կայացել էր 2012 թ. դեկտեմբերի 19-ին Մոսկվայում՝ ՀԱՊԿ, Եվրազեսի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովների ավարտին:

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին:ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ձեւավորվել է բազմակողմ համագործակցության հսկայական իրավապայմանագրային դաշտ, ինչը վստահելի հիմք է հանդիսանում ռազմավարական նշանակության բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու համար: Վերջին 17 տարիների ընթացքում ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքվել են քաղաքական, ռազմա-քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտների հարաբերությունները կարգավորող ավելի քան 170 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում