Խճանկար

Աշխարհի 151 երկրների ցանկում Հայաստանը ամենաերջանիկներից 53-րդ-ն է

2 րոպեի ընթերցում

Աշխարհի 151 երկրների ցանկում Հայաստանը ամենաերջանիկներից 53-րդ-ն է

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն աշխարհի երջանիկ երկրների ցուցակում 53-րդն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բրիտանական հետազոտությունների ինստիտուտի «Նոր տնտեսագիտական հիմնադրամի» վերլուծության վերջին տվյալներով`աշխարհի 151 երկրների ցանկում Հայաստանը ամենաերջանիկներից 53-րդ-ն է: «The Happy Planet Index» (HPI) ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքներով` մեր երկրի երջանկության ցուցանիշը կազմում է 46.0:

HPI-ն, հանդիսանալով կայուն բարեկեցության չափմանաշխարհի առաջատար ծրագիրը, ցույց է տալիս, թե որքանով են աշխարհի երկրները կարողանում երկար, երջանիկ և կայուն կյանք ապահովել իրենց բնակիչների համար: Երկրների դասակարգման ցուցանիշը կազմվում է` հիմնվելով երեք չափանիշերի վրա`բնակիչների կյանքիսպասվելիք միջինտևողություն, բարեկեցություն և այսպես կոչված էկոլոգիական «հետք» (մարդկային ազդեցությունը կրի էկոհամակարգերի վրա):

Հայաստանն աչքի է ընկել համեմատաբար բարձր կյանքիսպասվելիք միջինտևողությամբ:

Ամենաերջանիկ երկրներ են ճանաչվել Կոստա Ռիկան, Վիետնամը, Կոլումբիան, Բելիզը և Էլ Սալվադորը, իսկ ոչ երջանիկ երկրների շարքում են Բոցվանան, ապա`Չադը, Քաթարը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը և Մալին:

2012 թվականի HPI այս զեկույցում ընդգրկվել են 151 երկրներ: «Երջանկության ցուցանիշ»-ը երրորդ անգամ է հրատարակվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում