Հայաստանի ԱԳՆ շենքի աճուրդը չի կայացել՝ գնորդների բացակայության պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի սեփականատերը կդառնա գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲ ընկերությունը: Այն գույքը ձեռք կբերի51 միլիոն 270 հազար 840 ԱՄՆ դոլարինհամարժեք Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով ՀՀ դրամով: Մինչեւ ապրիլի 30-ը «Տանգո» ընկերության հետ կկնքվի պայմանագիրը:

Մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակՊետական գույքի կառավարման վարչությանԱճուրդի կենտրոնի տնօրեն Լյուդվիգ Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ մարտի 5-ին` ժամը 12:30-ին, պետք է կայանար շենքի աճուրդը, սակայն գնորդ չլինելու պատճառով այն չի կայացել: «Սկսած այն պահից, երբ կառավարությունը հայտարարեց, որ շենքը աճուրդի է հանվելու՝ բազմաթիվ հետաքրքվողներ կային, սակայն գործը բանակցություններից այն կողմ չանցավ»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ կառավարության որոշմամբ, նոր աճուրդ չի լինի, իսկ շենքը մեկնարկային գնով կվաճառվի «Տանգո» ՓԲԸ-ին:

2012թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ Կառավարական թիվ 2 մասնաշենքն ուղղակի վաճառքի ձևով օտարվեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին (գրանցման վայրը` «Զվարթնոց» միջազգային օդանավակայան): Օտարվող ընդհանուր տարածքը կազմել է 14,2 հազար քառակուսի մետր,Կառավարության որոշմամբ գործարքի գինը կազմում է 51 մլն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Շենքում տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ էներգետիկայի նախարարությունները: Պայմանագրում ամրագրվել էր Կառավարական 2 շենքն ազատելու ժամկետը, որը պետք է լիներ միայն նախարարություններին համապատասխան տարածքներով ապահովվելուց հետո: Սակայն հետագայում` դեկտեմբերի 27-ին,Հայաստանի գործադիր մարմինը, հաշվի առնելով հանրության մեծ հետաքրքրությունը, որոշեց ՀՀ կառավարության թիվ 2 մասնաշենքը վաճառել դասական աճուրդի եղանակով, միաժամանակ, նախնական պայմանագիր կնքելով «Տանգո» ընկերության հետ:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA